
Իրականացնել ապահովագրական ընկերությունների և ապահովագրական շուկայի այլ մասնակիցների (այդ թվում՝ շուկայական ենթակառուցվածքների) հեռակա վերահսկողություն (off-site supervision) և տեղում ստուգումներ (on-site supervision)
Բացահայտել ապահովագրական ընկերությունների և/կամ համակարգի կայունությանն ու անընդհատության սպառնացող ռիսկերը, միջոցներ ձեռնարկել և/կամ առաջարկներ ներկայացնել դրանց վերացման ուղղությամբ, այդ թվում՝ ըստ անհրաժեշտության նախաձեռնելով պատասխանատվության միջոցի կիրառում վերահսկվող անձի նկատմամբ
Գնահատել ընկերություններում ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգերի համարժեքությունը ընկերությունների ռիսկերի բնույթին և բարդությանը
Գնահատել ապահովագրական ընկերություններում կորպորատիվ կառավարման մշակույթի մակարդակը, վերահսկողական միջոցառումներ ձեռնարկել դրանք համապատասխանեցնելու առկա պահանջներին և միջազգային լավագույն փորձին
Մասնակից լինել ապահովագրության ոլորտի կարգավորման դաշտի կատարելագործմանը
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կամ հարակից ոլորտներում
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
Ապահովագրության ոլորտը կարգավորող օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն
Ներքին հսկողության համակարգերի վերաբերյալ միջազգային պրակտիկայում կիրառվող ստանդարտների իմացություն
Հաշվապահական հաշվառման գիտելիքներ
MS Excel-ի հետ աշխատելու հմտություններ
Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Ինչպես նաև
Հաղորդակցման հմտություն
Վերլուծելու ունակություն
Ստեղծագործական մտածելակերպ
Թիմում աշխատելու հմտություն
Համագործակցելու ունակություն
Նախաձեռնողականություն
Ռազմավարական մտածելակերպ
Ճկունություն
Պատասխանատվության բարձր զգացում
Որպես առավելություն կդիտվի
Ապահովագրության վերահսկողության հիմնարար սկզբունքների (Insurance Core Principles) իմացությունը
Միջազգային CII (Chartered Insurance Institute) կամ FRM (Financial Risk Manager) կամ CFA (Chartered Financial Analyst) կամ ACCA (Association of Chartered Certified Accountants) որակավորումներից որևէ մեկի առկայությունը
Դիմելու համար՝ Վերահսկող/ Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտ/Ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժին
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
Ներքին 51-19
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն