Դրույք՝
Ամբողջ դրույք
Գտնվելու վայրը՝
Կորպորատիվ ծառայությունների տնօրինություն
Վերջնաժամկետ՝
02 Դեկտեմբեր 2025
Կատեգորիա՝
Աշխատանք
ՀՀ կենտրոնական բանկ
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Հիմնական պարտականություններ
- Իրականացնել ներքին և արտաքին ֆինանսական շուկաներում Ֆինանսական գործառնությունների հաշվառում և վերջնահաշվարկ
- Հաշվառել ստացված և տրամադրված վարկերը
- Իրականացնել թղթակցային հաշիվների կառավարում՝ հաշիվների մնացորդների համադրում, կարգավորում, սահմանաչափերի հսկում
- Կատարել ԿԲ սեփական և հաճախորդների արտերկիր վճարումները
- Իրականացնել առևտրի ֆինանսական գործիքների (ակրեդիտիվ, երաշխիք և այլն) սպասարկումն և հաշվառումը
- Կառավարել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հաշիվները
- Իրականացնել Ֆինանսական գործառնությունների հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Մասնակցել ԿԲ-ի գործառնությունների ավտոմատացման, նոր ծրագրերի և համակարգերի ներդրման և փորձարկման աշխատանքներին
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
- Գիտելիքներ ֆինանսական գործիքների, վճարային համակարգերի, հաշվապահական հաշվառման վերաբերյալ
- Անգլերեն և ռուսերեն լեզուներով անկաշկանդ շփվելու կարողություն
- Հայերենի գերազանց իմացություն
Ինչպես նաև.
- Վերլուծական մտածողություն
- Արագ կողմնորոշվելու հմտություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Գործընկերների հետ տարբեր լեզուներով անկաշկանդ շփվելու ունակություն
Այլ տեղեկատվություն