Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
28 Դեկտեմբեր 2025
Կատեգորիա՝
Աշխատանք
«Մորիս Ուորդ» ՍՊԸ
Աշխ. ժամեր՝
Հերթափոխային աշխատանք` ներառյալ շաբաթ և կիրակի օրեր
Հիմնական պարտականություններ
- Հաճախորդների ներկայացումը մաքսային ընթացակարգերում ԵՄ շուկայում
- Մաքսային ձևաթղթերի պատրաստում և թողարկում համապատասխան մաքսային ծրագրերի միջոցով
- Կապի պահպանում Maurice Ward (MW) գրասենյակների և ԵՄ հաճախորդների հետ
- ԵՄ Մաքսային մարմինների հետ համագործակցություն
- Տեղական մաքսային ծրագրերի հետ աշխատանք՝ համապատասխանելով ԵՄ տարածաշրջանային կարգավորումներին
- Մաքսային գործառնություններին առնչվող փաստաթղթերի ճշգրիտ դասակարգում և պահպանություն
Պահանջվող որակավորումները
- Անգլերենի գերազանց իմացություն – գրավոր և բանավոր
- Իտալերենի իմացություն
- Մաքսային հայտարարագրման ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ (ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր)
- Գերազանց կազմակերպչական հմտություններ և ուշադրություն մանրուքներին
- Համակարգչային գրագիտություն և Microsoft Office փաթեթի իմացություն
- Դրական վերաբերմունք աշխատանքին և նոր գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամություն
- Ճկունություն և հուսալիություն