Վերջնաժամկետ՝
19 Դեկտեմբեր 2025
Կատեգորիա՝
Աշխատանք
«Պրոֆ Ալ» ընկերություն
Հիմնական պարտականություններ
Կադրային գործավարություն
- Աշխատակիցների անձնական տվյալների վարում և պահպանում
- Աշխատակիցների թղթային և թվային անձնական գործերի ստեղծում և վարում
- Պայմանագրերի, հրամանների կազմում, արձակուրդների, գործուղումների և այլ փաստաթղթերի ձևակերպում
- Հաճախումների վերահսկման ծրագրում նոր աշխատակիցների տվյալների մուտքագրում և անցաքարտերի ծրագրավորում
- Աշխատակիցների հաճախումների ստուգում
- Աշխատանքի հետ կապված ներքին քաղաքականության և կարգապահական հարցերի վերահսկում
Հետևել գործող աշխատանքային օրենսդրությանը և իրավական նորմերին
ՄՌ-ի ռազմավարական կառավարման մասնակցություն
- Ընկերության ՄՌԿ ռազմավարության մշակման և իրականացման գործընթացների մասնակցություն
- Աշխատանքային հարաբերությունների բարելավմանն ուղղված նախաձեռնությունների մշակման և կազմակերպման գործընթացների մասնակցություն
Աշխատանքային միջավայրի հարցումների իրականացման և տվյալների վերլուծության գործընթացների մասնակցություն
Աշխատանքային միջավայրի բարելավում
- Թիմային աշխատանքի և գործընկերային հարաբերությունների խթանում
Աշխատակիցների համար մոտիվացիոն միջոցառումների կազմակերպում
Հաշվետվությունների ներկայացում
- Պարբերական հաշվետվությունների կազմում՝ աշխատակազմի արձակուրդային ֆոնդի, աշխատավարձային սանդղակների, գրադացիաների և այլնի վերաբերյալ
Աշխատանքի արդյունավետության և այլ աշխատակազմի տվյալների մոնիթորինգ
Աշխատակիցների ադապտացում և ուսուցում
- Նոր աշխատակիցների ադապտացման ծրագրերի/գործընթացների կազմակերպում և իրականացում
- Կազմակերպության մշակույթի և ներքին կանոնների վերաբերյալ ուսուցում
- Պարբերական վերապատրաստումների և սեմինարների կազմակերպում
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն
- Հայերեն՝ գերազանց, ռուսերեն և անգլերեն՝ մասնագիտական մակարդակ
- Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
- 1С ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- ՀՀ Աշխատանքային օրենսգրքի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն