Ղեկավարության գրասենյակային ներքին և արտաքին աշխատանքների պլանավորմանը մասնակցություն, պլանավորված աշխատանքների իրականացման համակարգում, անհրաժեշտ տեղեկությունների նախապատրաստում և ղեկավարությանը տրամադրում
Ղեկավարության մասնակցությամբ հանդիպումների և ժողովների կազմակերպում, գրառումների կատարում, տրված հանձնարարականների և որոշումների կատարման ընթացքին հետևում
Հեռախոսազանգերի իրականացում, իր իրավասությունների շրջանակներում՝ սպառիչ պատասխանների տրամադրում
Ղեկավարության հանձնարարությամբ՝ գրությունների, հանձնարարականների, լիազորագրերի, տեղեկանքների և այլ փաստաթղթերի պատրաստում, փաստաթղթաշրջանառությանը հետևում, էլեկտրոնային փոստի վարում, ըստ անհրաժեշտության՝ փաստաթղթերի թարգմանությունների իրականացում
Ղեկավարության կողմից այլ աշխատակիցներին տրված ընթացիկ առաջադրանքների կատարման վերահսկում, հանձնարարականների ժամկետների նկատմամբ հսկողության իրականացում
Գրասենյակային գույքի, ապրանքների և ծառայությունների գնային հարցումների կատարում, մոնիթորինգ, գնումների կազմակերպում
Ադմինիստրատիվ ծախսերի վերահսկում, օպտիմիզացիայի առաջարկների ներկայացում
Ընկերության անձնակազմի առողջության ապահովագրության գործընթացի կազմակերպում և համակարգում
Գրասենյակում առաջացած խնդիրների, աշխատանքների համակարգում (ենթակառուցվածքների/ տեխնիկական միջոցների ընթացիկ խնդիրների վերացման աշխատանքներ)
Ընկերությանը սպասարկող տաքսի ծառայության կողմից իրականացվող աշխատանքների համակարգում, տաքսի ծառայության կողմից իրականացված փոխադրումների հաշվառում, վերահսկում, սպասարկվող աշխատողների թվի փոփոխության իրականացում
Համակարգից՝ մատնահետքի միջոցով, աշխատողների մուտքի-ելքի ժամերի արձանագրության արտատպում, աշխատաժամանանումների վերահսկում և ամսեկան հաշվետվությունների տրամադրում բացակայությունների վերաբերյալ
Գրասենյակի սանիտարական վիճակի վերահսկողություն, մաքրուհիների գործունեության համակարգում
Ընկերության ներկայացուցչական հյուրերի դիմավորման, կեցության և ժամանցի ապահովման կազմակերպում
Ղեկավարության հանձնարարությամբ այլ ադմինիստրատիվ գործառույթների և հարակից այլ աշխատանքների իրականացում
Բարձրագույն կրթություն
Համակարգչային գիտելիքներ (MS Office, Outlook, ցանկալի է Bitrix24)
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն
Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ/բավարար իմացություն
Որոշումներ կայացնելու և լուծումներ առաջարկելու ունակություն
Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու հմտություններ
Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
Թիմում աշխատելու ունակություն
Մրցակցային աշխատավարձ
Բժշկական ապահովագրություն
Դասընթացներ