Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
15 Փետրվար 2026
Կատեգորիա՝
Աշխատանք
«Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամ
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
- Սկզբնական հաշվապահական փաստաթղթերի վարում
- Ակտերի, հաշիվների, բեռնագրերի, պայմանագրերի և ուղեկցող ֆինանսական փաստաթղթերի պատրաստում
- Մասնակցություն հիմնադրամի ծրագրերի հաշվետվությունների կազմմանը՝ ներառյալ դրամաշնորհային և բյուջետային հաշվետվությունները
- Ֆինանսական տվյալների ճշգրտության վերահսկում, վճարումների ուղեկցում, հաշվարկների ստուգում և հաստատում գործընկերների հետ
- Օգնություն ֆինանսական պլանների, նախահաշիվների և ծրագրերի բյուջեների կազմման գործում
- Ֆինանսական փաստաթղթերի համակարգում և արխիվացում, փոխգործակցություն բանկի, կապալառուների և մատակարարների հետ
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում
- Ռուսերենի և հայերենի տիրապետում
- Հաշվապահական հաշվառման և ֆինանսական վերլուծության հիմունքների իմացություն
- Excel-ի և հաշվապահական ծրագրերի վստահ օգտագործում (կդիտվի որպես առավելություն)
Ուշադրություն մանրամասներին, կազմակերպվածություն, մեծ ծավալի տվյալների հետ աշխատելու կարողություն
Կդիտվի որպես առավելություն
- Աշխատանքային փորձ ոչ առևտրային կազմակերպություններում, կրթական կամ մշակութային կազմակերպություններում
- Դրամաշնորհային մրցույթների համար հաշվետվությունների պատրաստման հմտություններ
- Հումանիտար ծրագրերի ֆինանսական ուղեկցման առանձնահատկությունների ըմբռնում