Վերջնաժամկետ՝
28 Փետրվար 2026
Կատեգորիա՝
Աշխատանք
Ինտերնեշնլ Մասիս Տաբակ
Հիմնական պարտականություններ
Կոմերցիոն բաժնի մասնագետը ներգրավված է լինելու ներմուծման և արտահանման գործընթացների իրականացման մեջ։ Մասնագետը հաղորդակցվելու է գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ապահովելով ժամանակին ու կանոնակարգված ներմուծման և արտահանման գործընթացները։
- Գործարար նամակագրության և հեռախոսազանգերի վարում
- Թարգմանությունների կատարում
- Մատակարարվող և արտահանվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում
- Նոր ապրանքատեսակների համար հարցումների կազմում և ղեկավարի առաջադրանքով պատվերների ձևակերպում
- Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծության կազմում
- Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում
- Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում
- Ներմուծման և արտահանման ողջ գործընթացի կազմակերպում
- Մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմում
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Պահանջվող ապրանքատեսականու գծով Ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի ուսումնասիրում
Պահանջվող որակավորումները
- Ներմուծման, արտահանման և լոգիստիկայի ոլորտում փորձառությունը ցանկալի է
- Բարձրագույն կրթություն
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office-Word, Excel, Outlook, 1C-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայությունը / INCOTERMS / ցանկալի է
- Հայերենի, անգլերենի, ռուսերենի գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն
- Գործարար հաղորդակցման և բանակցությունների վարման հմտություններ
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու և լուծումներ տալու ունակություն Պատասխանատվության բարձր զգացում
- Վերլուծական մտածողություն
- Ուշադրություն մանրուքների հանդեպ
- Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ
- Նախաձեռնողականություն
- Բարեվարքություն
Այլ տեղեկատվություն
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար