Վերջնաժամկետ՝
27 Փետրվար 2026
Կատեգորիա՝
Աշխատանք
Գրանդ Մաստեր
Հիմնական պարտականություններ
ՄՌԿ մասնագետը կմասնակցի մարդկային ռեսուրսների կառավարման մի շարք գործառույթների իրականացմանը․ ներառյալ հավաքագրումը, նոր աշխատակիցների օնբորդինգը, ելքի հարցազրույցները, աշխատակիցների կատարողականի կառավարումը և այլն։
- Իրականացնել անձնակազմի համալրման գործընթացը՝ տեղադրել հայտարարություններ, դիտարկել ընտրված ռեզյումեները, կապ հաստատել թեկնածուների հետ, կազմակերպել և վարել հարցազրույցները
- Ուսումնասիրել և առաջարկել թեկնածուներ փնտրելու առավել արդյունավետ մեթոդներ և միջոցներ
- Մասնակցել աշխատուժի վերլուծության, կադրային ռեզերվի ձևավորման և մարդկային ռեսուրսների կանխատեսումների գործընթացներին
- Կազմակերպել օնբորդինգի գործընթացը
- Իրականացնել տվյալների վերլուծություն և ներկայացնել հաշվետվություններ
- Մասնակցել ուսուցման և զարգացման, ինչպես նաև անձնակազմի գնահատման գործընթացներին
- Իրականացնել աշխատակիցների տարատեսակ հարցումներ
- Մասնակցել անձնակազմի արդյունավետության կառավարման գործընթացներին
- Մասնակցել մարդկային ռեսուրսների կառավարմանը առնչվող միջոցառումների և նախագծերի կազմակերպմանը և համակարգմանը
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն։ Առնվազն Բակալավրի աստիճան ՄՌԿ, կառավարման, կառավարման հոգեբանության կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում
- Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office, մասնավորապես Word, Excel, Outlook-ի գերազանց իմացություն, ՄՌԿ սոֆթերի իմացություն, 1C-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հայերենի գերազանց իմացություն, Ռուսերենի և Անգլերենի լավ իմացություն
- ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ոլորտին վերաբերվող կառավարության որոշումների և ենթաօրենսդրական ակտերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Տվյալների վերլուծություն և հաշվետվություններ կազմելու հմտություններ
- ՄՌԿ գործընթացների գերազանց իմացություն ՝ համալրում, օնբորդինգ, ուսուցում -զարգացում և այլն
- Հարցազրույցների վարման տեխնիկաների իմացություն (կոմպետենցիաների, փափուկ հմտությունների, մոտիվացիայի և այլ պահանջվող որակների ու հմտությունների բացահայտման կարողություն)
- ՄՌԿ տվյալահեն մոտեցումների/ բանաձևերի իմացություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Վերլուծական մտածողություն
- Ուշադրություն մանրուքների հանդեպ
- Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ
- Սթրեսակայունություն
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Նախաձեռնողականություն
- Բարեվարքություն
Այլ տեղեկատվություն
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար