Վերջնաժամկետ՝
28 Փետրվար 2026
Կատեգորիա՝
Աշխատանք
Գրանդ Մաստեր
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Հիմնական պարտականություններ
- Սպասարկել և հետևել մեքենասարքավորումների էլեկտրական և ծրագրային ապահովումը՝ պահպանելով անվտանգության տեխնիկայի կանոնները
- Կարողանալ ընթերցել մեքենասարքավորումների էլեկտրական սխեմաները
- Նոր սարքավորումների մոնտաժում և կարգաբերում
- Արագ արձագանքել առաջացած խնդիրներին և տալ համապատասխան լուծումներ
- Տիրապետել և պահպանել ներքին կարգապահական կանոնները
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Նվազագույնը մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Ռադիոէլեկտրոնային սարքերի սխեմոտեխնիկայի սկզբունքների իմացություն
- Տպասալեր (պլատաներ) հավաքելու հմտությունը կդիտարկվի որպես առավելություն
- Ավտոմատ նախագծման ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- PLC ծրագրավորման լեզուներին ծանոթ լինելը կդիտարկվի որպես առավելություն
- Ռելեական սխեմաների աշխատանքի սկզբունքների իմացություն
- Համակարգչից օգտվելու կարողություն՝ MS Office – Word, Excel
- Արագ կողմնորոշվելու հմտություն
- Պարտաճանաչություն
- Սթրեսակայունություն
- Ուշադրություն մանրուքների հանդեպ
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
- Պատասխանատվության զգացում
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Բարեվարքություն (աշխատանքային պարտականությունների ազնվորեն, բարեխղճորեն կատարում, աշխատանքային հարաբերությունների մեջ օրինավոր, պարկեշտ վարքագծի դրսևորում):
- Էլեկտրական սխեմաներ կարդալու հմտություն
Այլ տեղեկատվություն
- Աշխատանքը հերթափոխային է
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար