Վերջնաժամկետ՝
13 Մարտ 2026
Կատեգորիա՝
Աշխատանք
«Պրոֆ Ալ» ընկերություն
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Հիմնական պարտականություններ
- Փաստաթղթաշրջանառության կազմակերպում և համակարգում
- Աջակցություն ինժեներներին նախագծային և տեխնիկական փաստաթղթերի պատրաստման գործընթացում
- Ներքին հաշվետվությունների կազմում և տեղեկատվության համադրում
- Հանդիպումների կազմակերպում և արձանագրությունների կազմում
- Արձակուրդների, գրաֆիկների և գործուղումների տվյալների վարում
- Գնումների և պատվերների պահանջագրերի պատրաստման աջակցություն
- Կապ գործընկերների և մատակարարների հետ
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն (կառավարման, տեխնիկական կամ ինժեներական ոլորտում)
- Առնվազն 1–2 տարվա աշխատանքային փորձ ադմինիստրատիվ կամ տեխնիկական պաշտոնում
- Microsoft Office-ի (հատկապես Excel) լավ իմացություն
- 1C և Bitrix ծրագրերի իմացությունը կդիտվի առավելություն
- Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի՝ միջին կամ բարձր մակարդակ
- Բարձր պատասխանատվություն և ակտիվ մոտեցում աշխատանքին