- Աջակցել ՀՀ կենտրոնական բանկում զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը
Նպաստել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործընկերների հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը
Իրականացնել խնդիրների ձևակերպում, կարիքների վերհանում և խնդիրների շրջանակի սահմանում
Բացահայտել շահառուներին և գնահատել նախաձեռնությունների ազդեցությունները
Ապահովել նախաձեռնությունների համապատասխանությունը Կենտրոնական բանկի ռազմավարությանը
Ընտրել և կիրառել գործընթացների արդյունավետության գնահատման համապատասխան մեթոդաբանություններ
Մոդելավորել առավել արդյունավետ բիզնես գործընթացներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, մաթեմատիկայի, համակարգչային տեխնոլոգիաների ոլորտներում
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բիզնես վերլուծության կամ առնվազն 5 տարի` ֆինանսների , բնական գիտությունների կամ ՏՏ ոլորտում
- Գործընթացների նկարագրության, մոդելավորման, օպտիմալացման և տվյալների վերլուծության ոլորտներում համապարփակ գիտելիքներ
- Թիմային միջավայրում աշխատելու փորձ
- Տեխնիկական հմտություններ (MS Office, Visio)
- Ոլորտին առնչվող որևէ գործիքակազմով (UML, BPEL, SQL, SWOT, MOST, BPMN և այլն) փորձառություն
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի շատ լավ իմացություն
Ինչպես նաև.
- Վերլուծելու ունակություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Համագործակցելու ունակություն
- Բանակցելու ունակություն
- Խորհրդատվական հմտություններ
- Ճկունություն փոփոխությունների ժամանակ
- Խնդիրներ լուծելու ունակություն
- Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
Որպես առավելություն կդիտվի՝
- AAC, CBDA, CBAP, CCA, CCBA, CPOA, ECBA, PBA որակավորումներից որևէ մեկի առկայությունը
Համագործակցությունը հնարավոր է նաև ոչ լրիվ դրույքով։
Դիմելու համար՝ https://ats.hirebee.ai/am/jobs/biznes-verlowtsabanrhazmavarowtyan-ew-karhavarman-departamentbiznes-verlowtsowtyownneri-bazhin-4/apply
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել
(+37410) 592-592(5119):
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն