Գտնվելու վայրը՝
ՀՀ, ք. Երեւան, Նիկոլ Դուման 41/1
Վերջնաժամկետ՝
15 ապրիլ 2026
Կատեգորիա՝
Աշխատանք
«Վիրտուոզ» խորհրդատվական ընկերություն
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
Ընկերությունը փնտրում է կրտսեր իրավաբանի՝ իրավաբանական թիմին միանալու
համար: Աշխատանքային փորձը պարտադիր չէ, ուստի ուսանողները եւս կարող են դիմել:
Գրասենյակի գործունեության ոլորտները` վարչական, քաղաքացիական, աշխատանքային,
սնանկություն, կորպորատիվ, սահմանադրական, ՄԻԵԴ։
Վճարվող փորձաշրջան՝ 3 ամիս։
Պահանջվող որակավորումները
- Հայերենի բանավոր եւ գրավոր գերազանց, ռուսերենի եւ անգլերենի բանավոր եւ գրավոր առնվազն միջին մակարդակի տիրապետում
- MS Office Word ծրագրի հմուտ կիրառում
- Իրավաբանական ոչ խորքային, տեսական գիտելիքների առկայություն
Այլ տեղեկատվություն
Առավելություններ`
- Առաջընթացի ու մասնագիտական աճի ոչ միայն հնարավորություն, այլ նաեւ պահանջ
- Առաջատար մասնագետներից կազմված անձնակազմ, որտեղ գերազանց կերպով համադրվում են փորձն ու երիտասարդությունը
- Աշխատավարձի պարբերաբար վերանայում՝ գործատուի նախաձեռնությամբ
- Մասնագիտացված հաշվապահական բաժնի առկայություն
- Գրասենյակի 8 տարվա կայուն աճ
- Բազմապրոֆիլ եւ բազմալեզու գործեր, գործընկերներ
- Աշխատանք ոչ միայն տեղական, այլ նաեւ միջազգային ընկերությունների հետ
- Աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված արտոնությունների եւ երաշխիքների
լիակատար ապահովում