Մանկավարժը՝
Իրականացնում է մանկավարժական և սոցիալ-հուզական զարգացմանն ուղղված աշխատանք Միջին դպրոցում
Մասնակցում է մանկավարժահոգեբանական ծրագրերի մշակմանը և իրականացմանը (միջոցառումներ, հանդիպումներ, էքսկուրսիաներ, քննարկումներ և այլն)
Կառուցում է անվտանգ, աջակցող և վստահելի միջավայր՝ նպաստելով սովորողների արդյունավետ փոխհարաբերությունների ձևավորմանը
Արձանագրում և վերլուծում է սովորողների անհատական առանձնահատկությունները և զարգացման դինամիկան
Համագործակցում է ուսուցիչների, հոգեբանների, այլ մասնագետների, ինչպես նաև ծնողների հետ՝ ապահովելով համապատասխան աջակցություն սովորողին
Իրականացնում է անհրաժեշտ փաստաթղթային և կազմակերպչական աշխատանքներ
- Տիրապետում է մանկավարժական և հոգեբանական ժամանակակից մոտեցումներին
- Կարողանում է վերլուծել վարքային և սոցիալական իրավիճակները և ապահովել նպատակային արձագանք
- Կարողանում է կառուցել և պահպանել կառուցողական հարաբերություններ սովորողների, ծնողների և գործընկերների հետ
- Ունի զարգացած կազմակերպչական և գործընթացների համակարգման հմտություններ
Արդյունավետորեն հաղորդակցվում է՝ ակտիվորեն լսելով, մտքերը հստակ ու կառուցվածքային արտահայտելով և հաղորդակցման ոճը հարմարեցնելով տարբեր իրավիճակներին ու հասցեատերերին
Համագործակցում է թիմում՝ կիսելով պատասխանատվությունը, արժևորելով գործընկերների կարծիքները և նպաստելով կառուցողական փոխգործակցությանը
Վերլուծում է իրավիճակներն ու տեղեկատվությունը՝ տարբերակելով էականը երկրորդականից և կայացնելով հիմնավորված մասնագիտական որոշումներ
Դրսևորում է հուզական ինտելեկտ՝ գիտակցելով և կառավարելով սեփական հույզերը, ինչպես նաև կառուցողականորեն արձագանքելով այլոց հուզական վիճակներին
Ցուցաբերում է շարունակական սովորելու և ինքնազարգացման պատրաստակամություն՝ նոր գիտելիքը նպատակային կերպով կիրառելով աշխատանքում
Ճկունորեն արձագանքում է փոփոխություններին՝ հարմարվելով նոր պայմաններին և պահպանելով աշխատանքի արդյունավետությունը
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է մանկավարժության և/կամ հոգեբանության ոլորտում
- Հայերենի գրագետ տիրապետում (գրավոր և բանավոր)
- Անգլերենի կամ այլ օտար լեզուների (գրավոր և բանավոր) իմացություն և/կամ կատարելագործվելու պատրաստակամություն
- Համակարգչային բազային հմտությունների իմացություն