Դրույք՝
Ամբողջ դրույք
Գտնվելու վայրը՝
ք.Երևան, Սարյան 12
Վերջնաժամկետ՝
23 հունիս 2026
Կատեգորիա՝
Աշխատանք
AG Construct ընկերություն
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
Շաբ.
Աշխ. ժամեր՝
10:30-19:30, շաբաթ 10։30-15։00
Հիմնական պարտականություններ
- Իրականացնել շինարարական աշխատանքների և նյութերի ծավալների ճշգրիտ հաշվարկ
- Ուսումնասիրել նախագծային և տեխնիկական փաստաթղթերը (գծագրեր,սմետաներ, տեխնիկական լուծումներ)
- Կազմել կատարողական փաստաթղթեր (ակտեր, հաշվետվություններ,կատարողական գծագրեր)
- Իրականացնել գնային հաշվարկներ եւ կազմել նախահաշիվներ
- Հետևել աշխատանքների համապատասխանությանը նախագծին և նորմատիվ պահանջներին
- Պարբերաբար այցելել շինհրապարակներ՝ փաստացի աշխատանքների և ծավալների համապատասխանությունը ստուգելու համար
- Համագործակցել ճարտարապետների հետ՝ նախագծային պարամետրերի հիման վրա հաշվարկներ ստանալու նպատակով
- Իրականացնել հաստիքից բխող այլ պարտականություններ
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն՝ շինարարության, ճարտարագիտության, ինժեներական ոլորտում
- Համապատասխան աշխատանքային փորձ
- Շինարարական նորմերի, ակտերի կազմման և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատանքային փորձ
- AutoCAD ծրագրի իմացությունը պարտադիր է
- Շինարարական նորմերի, կանոնակարգերի ու ընթացակարգերի իմացություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS Office (Word, Excel)
- Թիմային աշխատանքի եւ հաղորդակցման լավ հմտություններ