Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
31 Օգոստոս 2026
Կատեգորիա՝
Աշխատանք
«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Աշխ. ժամեր՝
09:00-18:00
Հիմնական պարտականություններ
- Իրականացնել շինարարական և ինժեներական նախագծերի համար անհրաժեշտ գեոդեզիական չափագրումներ և տեղագրական հանութագրումներ։
- Իրականացնել հողատարածքների, շինարարական կառույցների և ենթակառուցվածքների չափագրում։
- Իրականացնել տարածքների մոնիթորինգ և քարտեզագրում։
- Մշակել չափագրումների տվյալները, կազմել հաշվետվություններ, գծագրեր և սխեմաներ։
Մշակել տարածական տվյալները քարտեզագրման ծրագրերի միջոցով։
*Աշխատանքը ենթադրում է նաև գործուղումներ։
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն ինժեներական կրթություն համապատասխան ոլորտում։
- Գեոդեզիական սարքավորումների (GPS/GNSS, Rover, էլեկտրոնային տախեոմետր) կիրառման հմտություն։
- AutoCAD, AutoCAD Civil 3D և MS Office ծրագրերի լավ իմացություն։
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշգրտություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտություններ: