Ապահովել բաժնի գործառույթների արդյունավետ իրականացումը՝ համաձայն դեպարտամենտի կանոնադրության
Ապահովել բաժնի կարգերի և ընթացակարգերի մշակումը, ներդրումը և շարունակական զարգացումը
Պլանավորել բաժնի աշխատակիցների աշխատանքային առաջնահերթությունները, սահմանել KPI-ներ, գնահատել կատարողականը և ապահովել կանոնավոր հետադարձ կապ
Աջակցել բաժնի նոր աշխատակիցների հավաքագրման գործընթացին, ներկայացնել առաջարկություններ աշխատակիցների վերապատրաստման և մասնագիտական զարգացման ուղղությամբ
Ապահովել արդյունավետ հաղորդակցություն բաժնի ներսում, ինչպես նաև բանկի այլ ստորաբաժանումների, գործադիր մարմնի և խորհրդի ներկայացուցիչների հետ
Ղեկավարել փոփոխությունների կառավարման գործընթացները՝ ապահովելով բաժնի հարմարվողականությունը նոր գործընթացներին և բիզնես մոդելներին
Խթանել բանկի կազմակերպական մշակույթի տարածումը և արժեքների պահպանումը
Բարձրագույն կրթություն
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
- Կառավարման տեսության և ժամանակակից կառավարման մեթոդաբանությունների խորքային իմացություն
- Նախագծերի կառավարման սկզբունքների, մեթոդների և գործիքների կիրառման փորձ
- Ռազմավարական կառավարման, ռազմավարությունների մշակման, իրականացման և մոնիթորինգի գործընթացների լավ իմացություն
- Կատարողականի կառավարման համակարգերի (KPI, OKR) մշակման, ներդրման, մոնիթորինգի և գնահատման գործնական գիտելիքներ
- Փոփոխությունների կառավարման սկզբունքների, մեթոդների և կազմակերպությունում փոփոխությունների արդյունավետ իրականացման մոտեցումների իմացություն
Հայերենի գերազանց և անգլերենի ազատ տիրապետում՝ գրավոր և բանավոր, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Ինչպես նաև.
- Առաջնորդման հմտություն և թիմի ղեկավարում,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման զարգացած հմտություն,
- Որոշումներ կայացնելու ունակություն,
Ստեղծագործական մտածելակերպ:
Որպես առավելություն կդիտվի`
- MBA, PMP, PMI-PgMP կամ այլ համապատասխան միջազգային մասնագիտական հավաստագրերից որևէ մեկի առկայությունը