Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
15 Սեպտեմբեր 2026
Կատեգորիա՝
Աշխատանք
Pi Hospitality Group of Companies
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Հիմնական պարտականություններ
- Վերլուծել ընկերության և յուրաքանչյուր ռեստորանի ֆինանսական արդյունքները
- Կազմել օրական, շաբաթական, ամսական և տարեկան կառավարչական հաշվետվություններ
- Պատրաստել եկամուտների, ծախսերի, շահույթի և վնասի վերաբերյալ հաշվետվություններ
- Համեմատել փաստացի արդյունքները հաստատված բյուջեի, պլանի և նախորդ ժամանակաշրջանների տվյալների հետ
- Բացահայտել ֆինանսական շեղումները, ուսումնասիրել դրանց պատճառները և ներկայացնել լուծումներ
- Վերլուծել վաճառքը՝ ըստ ռեստորանի, ժամանակահատվածի, վաճառքի ալիքի, ապրանքախմբի և ճաշացանկի դիրքի
- Վերլուծել միջին հաշիվը, հյուրերի քանակը, վաճառքի կառուցվածքը և ռեստորանների եկամտաբերությունը
- Վերահսկել վաճառքի, դրամարկղային և հաշվապահական համակարգերի տվյալների համապատասխանությունը
- Վերլուծել զեղչերը, չեղարկումները, վերադարձները, հյուրասիրությունները և դրանց ազդեցությունը եկամուտների վրա
- Հաշվարկել և վերլուծել սննդի ու ըմպելիքների ինքնարժեքը
- Համեմատել տեսական և փաստացի ինքնարժեքը և բացահայտել շեղումների պատճառները
- Վերլուծել հումքի գների փոփոխության ազդեցությունը ճաշատեսակների և ըմպելիքների շահութաբերության վրա
- Վերահսկել թափոնները, փչացումները, դուրսգրումները, պակասորդները և այլ կորուստները
- Վերլուծել ճաշացանկի դիրքերի ինքնարժեքը, վաճառքը, համախառն շահույթը և շահութաբերությունը
- Մասնակցել գնագոյացման և ճաշացանկի վերանայման գործընթացներին
- Վերլուծել աշխատավարձային, կոմունալ, վարձակալության, մատակարարման, սպասարկման և այլ գործառնական ծախսերը
- Վերահսկել ծախսերի համապատասխանությունը հաստատված բյուջեին և սահմանաչափերին
- Բացահայտել ոչ արդյունավետ կամ չհիմնավորված ծախսերը և ներկայացնել օպտիմալացման առաջարկներ
- Մասնակցել տարեկան և ամսական բյուջեների կազմմանը
- Կազմել վաճառքի, եկամուտների, ինքնարժեքի, ծախսերի և դրամական հոսքերի կանխատեսումներ
- Պարբերաբար վերանայել ֆինանսական կանխատեսումները՝ փաստացի արդյունքների հիման վրա
- Գնահատել նոր նախագծերի, ռեստորանների, ներդրումների և հատուկ առաջարկների ֆինանսական արդյունավետությունը
- Մասնակցել ռեստորանների և պահեստների գույքագրմանը
- Վերլուծել փաստացի և ծրագրային մնացորդների տարբերությունները
- Վերահսկել ապրանքների մուտքերի, տեղափոխությունների, վերադարձների և դուրսգրումների ճշգրտությունը
- Պատրաստել ղեկավարության համար ֆինանսական ամփոփումներ՝ ընդգծելով հիմնական շեղումները, ռիսկերը և առաջարկվող գործողությունները
- Մշակել և կատարելագործել ֆինանսական վերահսկողության ընթացակարգերը
- Հետևել համաձայնեցված ֆինանսական և օպտիմալացման գործողությունների կատարմանը
- Ապահովել ֆինանսական տեղեկատվության գաղտնիությունը
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման կամ հարակից ոլորտում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական վերլուծության, ֆինանսական վերահսկողության կամ կառավարչական հաշվառման ոլորտում
- Ռեստորանային, հյուրանոցային, սննդի սպասարկման կամ մանրածախ առևտրի ոլորտի փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Բյուջետավորման, ֆինանսական պլանավորման և կանխատեսման գործնական փորձ
- Եկամուտների, ծախսերի, ինքնարժեքի, շահութաբերության և դրամական հոսքերի վերլուծության իմացություն
- Շահույթի և վնասի հաշվետվությունների կազմման և վերլուծության կարողություն
- Սննդի ու ըմպելիքների ինքնարժեքի հաշվարկման սկզբունքների իմացություն
- Excel ծրագրի առաջադեմ իմացություն
- Հաշվապահական, վաճառքի և պահեստային ծրագրերով աշխատելու կարողություն
- Մեծածավալ տվյալներ մշակելու, վերլուծելու և հստակ եզրակացություններ ներկայացնելու կարողություն
- Բարձր ուշադրություն մանրուքների նկատմամբ, ճշգրտություն և համակարգված աշխատելաոճ
- Վերլուծական և քննադատական մտածողություն։
- Խնդիրներն ինքնուրույն բացահայտելու և գործնական լուծումներ առաջարկելու կարողություն
- Տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ արդյունավետ համագործակցելու և ֆինանսական արդյունքները հասկանալի ներկայացնելու կարողություն
- Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու բարձր մշակույթ