Հայոց պատմության հնագույն և հին շրջանների պատմության և պատմական ժողովրդագրության հիմնահարցեր
-
Հայոց պատմության հնագույն և հին շրջանների պատմության և պատմական ժողովրդագրության հիմնահարցեր
-
Ս․թ․ դեկտեմբերի 9-10 ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ կանցկացվի «Հայոց պատմության հնագույն և հին շրջանների պատմության և պատմական ժողովրդագրության հիմնահարցեր» թեմայով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախկին դեկան, Հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ Բաբկեն Հարությունյանի ծննդյան 85- ամյակին:
Գիտաժողովի նպատակն է նորագույն հետազոտությունների արդյունքների լույսի ներքո քննարկել հայոց պատմության հնագույն և հին շրջանների, ինչպես նաև պատմական ժողովրդագրության տարբեր հիմնահարցերը։
Գիտաժողովի գործունեությունը նախատեսվում է կազմակերպել հետևյալ հիմնական ուղղություններով․
Հայոց պատմության հնագույն և հին շրջաններ
Կովկասյան և առաջավորասիական տարածաշրջանների հնագույն և հին շրջանի պատմության հարցեր
Պատմական ժողովրդագրության տեսական և մեթոդաբանական խնդիրներ
Հնագիտություն և տարածաշրջանի պատմության հիմնահարցեր
Ազգաբանություն/մշակութային մարդաբանություն և տարածաշրջանի ուսումնասիրություն
Հայ մշակույթի և արվեստի հին ու միջին դարերի պատմության հիմնահարցեր
Գիտաժողովի զեկուցումների համառոտ տարբերակը (մինչև 500 բառ) անհրաժեշտ է մինչև ս․թ․ հոկտեմբերի 15-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ conferencehistory@ysu.am։ Հայտերը կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։ Դիտարկվելու են միայն գիտաժողովի հայտարարված շրջանակներին համապատասխանող հայտերը։
Ընտրված զեկուցումների մասին կազմկոմիտեն մասնակիցներին կծանուցի մինչև ս․թ․ նոյեմբերի 1-ը։ Զեկուցումների հիմնադրույթները հրատարակվելու են մինչև գիտաժողովը։
Կազմկոմիտեի կողմից ընտրված զեկուցումները հրատարակվելու են որպես «Պատմություն և մշակույթ» հանդեսի հատուկ թողարկում։
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Աբովյան 52
Հեռ․՝ (+374 60) 710 600, (+374 60) 710 605
Էլհասցե՝ conferencehistory@ysu.am