Միջազգային գիտաժողովը կազմակերպվում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, Տարածաշրջանային գիտության կովկասյան ասոցիացիայի, «Տարածաշրջանային գիտության քաղաքականություն և փորձ» ամսագրի և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի համագործակցության շրջանակում։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Image


Տարածաշրջանային գիտության միջազգային ասոցիացիա

Տարածաշրջանային գիտությունների կովկասյան ասոցիացիա

Տարածաշրջանային գիտության քաղաքականություն և փորձ

Տարածաշրջանային գիտության ակադեմիա

«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ (գլխավոր հովանավոր)
Միջազգային գիտաժողովի կազմակերպման գործում մեծ է ֆակուլտետի շրջանավարտների դերն ու նշանակությունը:
Ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական բոլոր միջոցառումների, այդ թվում՝ գիտաժողովի գլխավոր հովանավորն է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն, որը ֆակուլտետին աջակցում է նաև մի շարք այլ նախաձեռնություններում: Բանկը և ԵՊՀ-ն միասին նախագծեր իրականացնելու հաջող փորձ ունեն։
Նշենք, որ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը ևս ֆակուլտետի շրջանավարտ է:

Գործընկերներ
Ֆակուլտետին մեծապես աջակցում են նաև մի շարք գործընկերներ՝ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը, «ԷկոՎիլ» ՍՊԸ-ն, «Բելլարտ» ՍՊԸ-ն, «Արմ Կոնստրակտ» ՍՊԸ-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն:




