ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024
ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024
Մայիսի 16-ին տեղի կունենա «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ը։ Երևանի պետական համալսարանի ծննդյան 105-ամյակին նվիրված լայնամասշտաբ այս միջոցառման հիմնական նպատակն է ներկայացնել կրթական և աշխատանքային հնարավորություններ, ապահովել արդյունավետ հաղորդակցություն գործատուների, շրջանավարտների և ուսանողների միջև, ինչպես նաև համապարփակ թեմատիկ քննարկումների միջոցով վերհանել կրթական համակարգի և գործատուների հետ առկա համագործակցության առանձնահատկությունները, խնդիրներն ու զարգացման հեռանկարները։
Երևանի պետական համալսարանը՝ որպես ՀՀ խոշորագույն բուհ, տարիներ շարունակ բազմաթիվ մասնագիտություններով աշխատաշուկային է տվել որակյալ ու բանիմաց կադրեր։ Համալսարանն է կրթության միջոցով դեպի աշխատաշուկա տանող ճանապարհը: Արդի ժամանակաշրջանում կրթությունից աշխատաշուկա սահուն անցումն ապահովելու և տեղի ունեցող արագ զարգացումներին համընթաց քայլելու համար շատ կարևոր է կրթական միջավայրի և աշխատաշուկայի արդյունավետ փոխգործակցությունը:
«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ն ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ մեկ հարկի տակ հավաքելով դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, կրթական ծառայություններ մատուցող համալսարանական ստորաբաժանումները և գործատուներին։ «ԲանՈՒԳործ»-ի շրջանակում ուսանողները հնարավորություն կունենան հանդիպելու իրենց ապագա գործատուներին, դիմորդները՝ ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունն ու ընձեռած աշխատանքային հնարավորությունները։
Ի՞նչ է «ԲանՈՒԳործ»-ը
«ԲանՈՒԳործ»-ը տաղավարների ամբողջություն է, որտեղ հայաստանյան լավագույն կազմակերպություններն այցելուներին ներկայացնում են տվյալ կազմակերպության գործունեությունը, առաջարկվող հնարավորություններն ու իրենց կորպորատիվ մշակույթը, իսկ կրթական ծառայություններ մատուցող համալսարանական ստորաբաժանումները՝ իրենց գործունեությունը, ծրագրերը, կրթական և աշխատանքային հնարավորությունները։
Ընդհանուր միջոցառումը բաղկացած է ստորև ներկայացված բաղադրիչներից՝
Ցուցահանդեսի ընթացքում առաջարկվող աշխատանքային հնարավորություններն ուղղակիորեն կապվում են ներկայացվող կրթական ծրագրերին։ Մասնավորապես QR կոդի միջոցով, որը առկա է լինելու ցուցահանդեսի ամբողջ տարածքի տարբեր հատվածներում։ Յուրաքանչյուր գործատու հնարավորություն ունի առաջարկելու աշխատանքային հնարավորություններ մի քանի կրթական ծրագրի համար, իսկ կրթական ծառայություն մատուցող ստորաբաժանումներն էլ իրենց հերթին հնարավորություն ունեն տարբեր գործատուների համար անհրաժեշտ մասնագետներ պատրաստող ծառայություններ ներկայացնել։ Միջոցառման էջում բոլոր գործընկերները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց կազմակերպությունը։
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից դեպի Իրավագիտության ֆակուլտետի մասնաշենք տանող ճեմուղում լինելու է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքների ցուցահանդես։
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի և գրադարանի նախասրահներում կրթական ծառայություններ մատուցող, զարգացման ծրագրեր առաջարկող տեղական ու միջազգային կազմակերպությունները ներկայացնելու են իրենց գործունեությունը։
Ինչո՞ւ մասնակցել «ԲանՈՒԳործ»-ին
«ԲանՈՒԳործ»-ի ժամանակ Դուք հնարավորություն կունենաք՝