
Գյուրջիևի օրերը Հայաստանում
-
Գյուրջիևի օրերը Հայաստանում
-
Ս.թ. սեպտեմբերի 17-20-ը Երևանում և Գյումրիում ԵՊՀ hայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կանցկացվի «Գյուրջիևի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի համակազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի «Դորնսայֆ» հայագիտության ինստիտուտը, Լոս Անջելեսի «Ջորջ Իգնատիուս» և «Արմեն եւ Գլորիա Համբար» հիմնադրամները:
Ս.թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 20։00-ին, Երևանի կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա գիտաժողովի՝ «Գյուրջիև-Դե Հարթմանի երաժշտությունը արևմտյան ավանդույթով» խորագրով բացման համերգը:
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա գիտաժողովի բացման նիստը:
Մասնակիցների գրանցումը՝ 09:00-ին:
Գիտաժողովի օրակարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
Մասնակցության վճարը կազմում է 100.000 ՀՀ դրամ:
Ծրագրի մանրամասների համար գրել petercowe2025@gmail.com էլհասցեին, իսկ գրանցման և վճարումների համար՝ anzhelika.gasparyan@jasuta.am էլհասցեին: