
Պատմության դասավանդման տեսական և մեթոդաբանական հարցեր
-
Պատմության դասավանդման տեսական և մեթոդաբանական հարցեր
-
Ս․թ․ դեկտեմբերի 11-12-ը ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ կանցկացվի «Պատմության դասավանդման տեսական և մեթոդաբանական հարցեր» խորագրով միջազգային գիտաժողովը, որի անցկացումը ֆինանսավորում են Երևանի պետական համալսարանը և Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը։
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԹԵՄԱՆԵՐ
Գիտաժողովի շրջանակում քննարկվելու են բարձրագույն կրթության, պատմության և հումանիտար տարբեր գիտակարգերի դասավանդման տեսական և մեթոդաբանական խնդիրներ, որոնք մասնավորապես վերաբերելու են՝
պատմագիտությանը,
հայոց պատմությանը,
համաշխարհային պատմությանը,
տարածաշրջանի երկրների պատմությանը,
հնագիտությանը,
ազգաբանությանը/մշակութային մարդաբանությանը,
մշակութաբանությանը,
արվեստաբանությանը, հայ արվեստի պատմությանը և տեսությանը։
Գիտաժողովին մասնակցության հայտերը, ինչպես նաև զեկուցումների համառոտ տարբերակը (մինչև 500 բառ) անհրաժեշտ է մինչև ս․թ․ նոյեմբերի 1-ը ուղարկել conferencehistory@ysu.am էլհասցեին։
Հայտերը կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։
Ընտրված զեկուցումների մասին կազմկոմիտեն մասնակիցներին կծանուցի մինչև ս․թ․ նոյեմբերի 10։
Զեկուցումների հիմնադրույթները հրատարակվելու են մինչև գիտաժողովը։
Կազմկոմիտեի կողմից ընտրված զեկուցումները հրատարակվելու են որպես «Պատմություն և մշակույթ» հանդեսի հատուկ թողարկում։
Կազմակերպիչներն իրենց վրա են վերցնում ընտրված մասնակիցների կեցության, օդանավակայանից հյուրանոց և հակառակ ուղղությամբ փոխադրման ու սննդի ծախսերը։
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Հեռ․՝ (+374 60) 710 600, (+374 60) 710 605
Էլհասցե՝ conferencehistory@ysu.am