ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Առկա մասնակցություն (զեկուցման ներկայացում կամ պաստառային զեկուցման ցուցադրում), ինչպես նաև առցանց մասնակցություն զեկուցմամբ։
Ճանապարհածախսը, բնակեցման ու սննդի ծախսերը հոգում են մասնակիցները։
Հոդվածների հրապարակումը անվճար է։ Հոդվածները տպագրվում են հեղինակային խմբագրմամբ։ Կազմկոմիտեն իրավունք է վերապահում ստուգելու ներկայացված նյութերը պլագիատի միջոցով և մերժելու այն հոդվածները, որոնք չեն համապատասխանում գիտաժողովի թեմատիկային կամ ձևավորման պահանջներին։
Թույլատրվում է միայն մագիստրոսական ծրագրի ուսանողների մասնակցությունը՝ բացառապես գիտական ղեկավարի հետ միասին։
Հոդվածների հրապարակումը հնարավոր է միայն մագիստրատուրայի ուսանողների համար և միայն նրանց ղեկավարի հետ համահեղինակությամբ։
Առանց զեկուցման ներկայացման՝ թեզիսները և երկար հոդվածները գիտաժողովի ժողովածուում չեն հրապարակվի։
Տեխնիկական խնդիրներ առաջանալու դեպքում կապ հաստատել vmargaryan@ysu.am էլեկտրոնային հասցեի միջոցով:
ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Նախատեսվում է հրապարակել առանձին թեզիսների ժողովածու և կոլետիվ մենագրություն՝ երկար հոդվածների համար։ Թեզիսները կտպագրվեն միայն անգլերենով, իսկ երկար հոդվածները՝ անգլերենով և ռուսերենով՝ խիստ համաձայնեցված ձևաչափով։
Հեղինակները, որոնք կստանան հաստատում զեկուցման թեմայի համապատասխանության վերաբերյալ, պետք է ներկայացնեն ամբողջական թեզիսներ՝ կազմված գիտաժողովի ձևանմուշի համաձայն։