Ուսանողական համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ փետրվարի 28-ը նամակ ուղարկել a.vagharshakyan@ysu.am էլհասցեին՝ կցելով՝
ինքնակենսագրություն (CV), որտեղ նշված կլինեն Ձեր անունը, ազգանունը, էլհասցեն, մասնագիտությունը, պաշտոնը, հետազոտության ոլորտը և ուսանողական համաժողովի թեմային վերաբերող Ձեր ուսանած դասընթացները,
պրոֆեսորի երաշխավորագիր, որտեղ նշված կլինեն պրոֆեսորի անունը, ազգանունը, էլհասցեն, բուհը,
վերոնշյալ «Թեմաներ» բաժնից ընտրված երեք թեմաների ցանկ, որոնց վերաբերյալ նախընտրում եք պատրաստել 45-րոպեանոց դասախոսություն. ամենից նախընտրելին՝ առաջինը, ապա՝ երկրորդը, այդուհետ՝ երրորդ նախընտրությունը (օրինակ՝ առաջին նախընտրություն՝ 5-րդ հոդված, երկրորդ նախընտրություն՝ 3-րդ հոդված, երրորդ նախընտրություն՝ 7-րդ հոդված):