Գիտաժողովին հնարավոր է մասնակցել նաև առցանց ձևաչափով (տեսակապի միջոցով)՝ կազմակերպչական խմբի հետ նախնական համաձայնեցմամբ։
Խնդրում ենք մինչև ս․թ. սեպտեմբերի 25-ը ուղարկել հայտը worldhistoryconf@ysu.am էլհասցեին՝ կցելով .doc կամ .docx ֆայլը, որը կներառի՝
զեկուցման վերնագիր (հայերեն և անգլերեն),
ամփոփագիր (հայերեն կամ անգլերեն, 300-500 բառ),
հիմնաբառեր (5-7 բառ),
կարճ կենսագրություն կամ CV (մինչև 150 բառ)։
Լրացուցիչ տեղեկություններ
- Զեկուցման տևողություն՝ 15 րոպե (+10 րոպե քննարկում):
- Աշխատանքային լեզուներ՝ հայերեն և անգլերեն:
- Մասնակցությունն անվճար է: Ճանապարհածախսը և կեցության ծախսերը հոգում են մասնակիցները:
- Զեկուցումները կարող են հրապարակվել առանձին ժողովածուով: