Մեդիատեքստ. նշանակություն և արհեստական բանականություն. նոր իմաստների որոնում
-
Մեդիատեքստ. նշանակություն և արհեստական բանականություն. նոր իմաստների որոնում
-
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հայկական նշանագիտական ուսումնասիրությունների ասոցիացիայի նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 15-17-ը կանցկացվի միջազգային գիտաժողով՝ «Մեդիատեքստ. նշանակություն և արհեստական բանականություն. նոր իմաստների որոնում» խորագրով:
Այս գիտաժողովն ուղղված է քննարկելու մեդիատեքտստերի, նշանագիտության և AI-ի ժամանակակից փոխհարաբերությունները՝ այն բարդ և բազմաշերտ իրականության մեջ, որտեղ մենք ապրում ենք այսօր։ Մեդիան այլևս պարզապես փոխանցող հարթակ չէ՝ այն ստեղծում է իրականությունը, ձևավորում հիշողությունը, ուղղորդում ընկալումը և նույնիսկ ազդում մեր համագործակցության ձևերի վրա։
Գիտաժողովի սեկցիաները անդրադառնում են մի շարք առանցքային խնդիրների՝ սկսած հուշելու նշանագիտությունից և մարդ-AI համագործակցության մշակույթից, մինչև տեսալսողական մեդիայի փոխակերպումները, լեզվական լանդշաֆտի արտացոլումը մեդիադաշտում, թվային քաղաքացիության ձևավորումը, քաղաքի մշակութային հիշողությունը և ապագայի պատկերի կառուցումը։ Առանձին ուշադրություն է դարձվելու մեդիատեքստի նոր զարգացումներին, մեդիայի իմագոլոգիական դերակատարությանը, ինչպես նաև էկոլոգիական և բիոնշանագիտական հարցերի արտահայտմանը ժամանակակից մեդիատեքստերում։
Մենք հավատում ենք, որ այս քննարկումները ոչ միայն տեսական հետաքրքրություն ունեն, այլև ուղղակիորեն առնչվում են մեր հասարակությունների զարգացմանը, մեր տեսողական և մշակութային ինքնագիտակցությանը և ապագայի պատասխանատու կառուցմանը։
Զեկույցների ներկայացում մինչև 2026 թ. մայիսի 15-ը։
110 € – վաղ գրանցում (2026 թ. հունիսի 1–30)
130 € – ուշ գրանցում (2026 թ. օգոստոսի 16 – սեպտեմբերի 15)
Ընդունում ենք անհատական և համահեղինակային զեկույցների առաջարկներ։
Խնդրում ենք ներկայացնել զեկույցի ամփոփագիրը (մինչև 300 բառ՝ 3–5 հիմնաբառերով), ինչպես նաև համառոտ կենսագրական տեղեկություն (մինչև 150 բառ) MS Word ձևաչափով (.doc, .docx)։ Խրախուսվում են հակիրճ և կառուցվածքային առումով հստակ ձևակերպված ամփոփագրերը։ Խնդրում ենք օգտվել գիտաժողովի կայքում տեղադրված ամփոփագրի ձևանմուշից։
Զեկույցների ներկայացման ձևաչափը՝ 30 րոպե (20 րոպե զեկույց + 10 րոպե քննարկում)։
Գիտաժողովի պաշտոնական լեզուներն են ԱՆԳԼԵՐԵՆԸ և ՀԱՅԵՐԵՆԸ։ Նախատեսվում են նաև նիստեր, որոնց շրջանակում զեկույցները կարող են ներկայացվել ՌՈՒՍԵՐԵՆՈՎ։ Հեղինակները հաստատման մասին կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով։
Հայտը լրացնելու համար խնդրում ենք անցնել հղումով համապատասխանաբար՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:
Յուրաքանչյուր մասնակցից կընդունվի միայն մեկ զեկույց (որպես առաջին հեղինակ)։
Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն ժողովածուով, ինչպես նաև միջազգային գիտական հանդեսներում, որոնց հետ մենք համագործակցում ենք, այդ թվում՝ Urbis et Orbis. Microhistory and Semiotics of the City
Գիտաժողովը կանցկացվի Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
Կոնտակտային էլ․ հասցե՝ conferencesemiotic@gmail.com