Մոլեկուլային մոդելավորման և հաշվարկողական քիմիայի ամառային դպրոց-աշխատաժողով
-
Մոլեկուլային մոդելավորման և հաշվարկողական քիմիայի ամառային դպրոց-աշխատաժողով
-
Ս․թ․ հունիսի 29-ից հուլիսի 3-ը Քիմիայի ֆակուլտետի նախաձեռնությամբ կանցկացվի Մոլեկուլային մոդելավորման և հաշվարկողական քիմիայի ամառային դպրոց-աշխատաժողով:
Դպրոց-աշխատաժողովը նպատակ ունի զարգացնելու հայաստանյան երիտասարդ հետազոտողների հմտությունները հաշվարկողական քիմիայի և մոլեկուլային մոդելավորման տեխնիկաների ոլորտում: Ծրագիրը ներառում է տեսական դասախոսություններ և գործնական մինի հաքաթոններ, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան աշխատելու համատեղ գիտական նախագծերի շուրջ՝ օգտագործելով ժամանակակից հաշվարկային գործիքներ:
Միջոցառումն անցկացվելու է ինտենսիվ շփում ապահովող ճամբարային ձևաչափով:
Ծրագիրը կներառի.
● Առավոտյան դասախոսություններ, որոնք կներկայացնեն մոլեկուլային մոդելավորման տեսական հիմունքները և նոր միտումները։
● Կեսօրյա գործնական պարապմունքներ (մինի հաքաթոններ), որտեղ մասնակիցները կաշխատեն համատեղ գիտական նախագծերի շուրջ՝ օգտագործելով ժամանակակից հաշվարկողական քիմիայի գործիքներ։
● Երեկոյան պոստերային սեանսներ, որտեղ մասնակիցները կներկայացնեն իրենց հետազոտությունները, ինչին կհաջորդեն ոչ պաշտոնական քննարկումներ և սոցիալական միջոցառումներ՝ խթանելու համագործակցությունը։
Նպատակներ և սպասվող արդյունքներ
Վերապատրաստում և կարողությունների զարգացում։ Բարելավել հայաստանյան ուսանողների և երիտասարդ հետազոտողների հմտությունները հաշվողական քիմիայի ոլորտում։
Ցանցային կապեր։ Հաստատել նոր կապեր հայաստանյան գիտնականների և օտարերկրյա հետազոտողների միջև՝ ստեղծելով համագործակցության և փոխանակումների նոր ուղիներ։
Համայնքի կառուցում։ Հզորացնել հայաստանյան հաշվողական քիմիայի համայնքը՝ միավորելով տեղացի և արտասահմանցի մասնակիցներին։
Հետազոտական արդյունքներ։ Նախաձեռնել համագործակցային նախագծեր, որոնք հնարավորություն կընձեռեն հրապարակելու համատեղ գիտական աշխատանքներ և մասնակցելու միջազգային կոնֆերանսների։