Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ փաստաթղթեր
  3. ՌԵԿՏՈՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
13 Օգոստոս, 2026
Փաստաթղթի տեսակ
Ընթացակարգ
Ընդունող մարմին
Հոգաբարձուների խորհուրդ
Փաստաթղթի համար
1-26-Լ
Կարգավիճակ
Գործում է
Բեռնել
Heading image
ՌԵԿՏՈՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն ընթացակարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) ռեկտորի (այսուհետ՝ ռեկտոր) մրցութային ընտրության հայտարարման, պաշտոնի հավակնորդի (այսուհետ՝ հավակնորդ) առաջադրման, մրցութային ընտրության կազմակերպման ու անցկացման և ռեկտորի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կարգը:

2. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

2. ԵՊՀ ռեկտորի պաշտոնում կարող է առաջադրվել այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ։ Ռեկտորի պաշտոնին հավակնորդին առաջադրվող մյուս պայմանները սահմանվում են օրենքով:

3. ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոն առաջանալու դեպքում՝ 15-օրյա ժամկետում, իսկ ռեկտորի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, ժամկետի ավարտից առնվազն 2 ամիս առաջ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) հայտարարում է ռեկտորի ընտրություն՝ բաց մրցույթի միջոցով (այսուհետ՝ մրցութային ընտրություն): 

4. Մրցութային ընտրության անցկացման վերաբերյալ հայտարարությունը Խորհուրդը հրապարակում է ԵՊՀ պաշտոնական կայքով և առնվազն մեկ զանգվածային լրատվության միջոցով:

5. Մրցութային ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դիմումների և պահանջվող փաստաթղթերի ընդունման համար սահմանվում է 15-օրյա ժամկետ:

6. Մրցութային ընտրության հայտարարության մեջ նշվում են.

1) սույն ընթացակարգի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը,

2) սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված՝ հավակնորդին ներկայացվող պահանջները:

3) մրցութային ընտրությանը մասնակցելու համար դիմումների և պահանջվող փաստաթղթերի  ընդունման վայրն ու վերջնաժամկետը,

4) մրցութային ընտրության անցկացման վայրը, օրը և ժամը,

7. Հայտարարությամբ սահմանված ժամկետում հավակնորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

1)  Ռեկտորի պաշտոնում առաջադրվելու մասին դիմում՝ ուղղված Խորհրդի նախագահին,

2) անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքի կամ նույնականացման քարտի պատճենը,

3) աշխատանքային, ներառյալ առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ (քաղվածք աշխատանքային գրքույկից կամ այլ փաստաթուղթ),

4) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

5) գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենը,

6) գիտական կոչումը հավաստող վկայականի պատճենը (առկայության դեպքում՝ հավակնորդի ցանկությամբ),

7) հրատարակված գիտական աշխատանքների ցանկը (հավակնորդի ցանկությամբ),

8) կադրերի հաշվառման անձնական թերթիկը,

9) հավակնորդի կողմից ներկայացվող «ԵՊՀ գործունեության ծրագիրը»՝ թղթային և էլեկտրոնային կրիչով՝ փակ և ստորագրված ծրարի մեջ, որը բացվում է դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո,

10) տեղեկանք՝ մշտական բնակության վայրից,

11) 3х4 սմ չափի 2 լուսանկար,

12) տեղեկանք՝ դատվածություն չունենալու և հետախուզման մեջ չգտնվելու վերաբերյալ,

13) հայտարարություն՝ առաջադրման ժամանակ որևէ կուսակցության անդամ չլինելու, քաղաքական զսպվածություն և չեզոքություն պահպանելու մասին,

14) հայտարարություն՝ նախընթաց 3 տարվա ընթացքում սնանկացման պատճառով լուծարված և պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար չլինելու վերաբերյալ։

8. Հավակնորդի դիմումը և պահանջվող փաստաթղթերը, հանձնվում (ուղարկվում) են Խորհրդի քարտուղարին՝ առձեռն կամ փոստային ծառայության միջոցով։ Խորհրդի քարտուղարը ստուգում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն ընթացակարգի 7-րդ կետում ներկայացված ցանկին։ 

9. Փաստաթղթերի թերի լինելու դեպքում այդ մասին տեղեկացվում է դիմողին՝ փաստաթղթերի հանձնման պահին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ փոստային ծառայության կամ էլ.փոստի միջոցով։ Թերությունները կարող են վերացվել դիմումների ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում։

Փոստային ծառայության միջոցով ուղարկված դիմումը՝ կից փաստաթղթերով, համարվում է ժամկետում տրված, եթե այն ստացվել է մինչև փաստաթղթերի ընդունման համար սահմանված ժամկետը լրանալը։ 

Փաստաթղթերի առձեռն հանձնման դեպքում, Խորհրդի քարտուղարը հավակնորդին տրամադրում է փաստաթղթերի հանձնումը հավաստող տեղեկանք, իսկ փոստային ծառայության միջոցով ստացման դեպքում՝ փաստաթղթերի ստացման մասին գրավոր ծանուցում է հավակնորդին։

10. Դիմումների ընդունման ժամկետի ավարտի հաջորդ օրը Խորհրդի քարտուղարը ներկայացված փաստաթղթերը ներկայացնում է Խորհրդի նախագահին, իսկ եռօրյա ժամկետում հավակնորդների անվանացանկը, ըստ ազգանունների այբբենական հերթականության, հրապարակում է ԵՊՀ ինտերնետային կայքում:

3. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

11. Ռեկտորի մրցութային ընտրության անցկացման օրը, Խորհրդի նախագահը հրավիրում է Խորհրդի դռնփակ նիստ՝ ռեկտորի մրցութային ընտրության օրակարգով: 

12. Ռեկտորի մրցութային ընտրության համար Խորհրդի նիստն իրավազոր է, եթե մասնակցում է Խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը:

13. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն ընթացակարգի 27-րդ կետով նախատեսված որոշման:

14.      Խորհրդի նիստին հավակնորդի ներկայությունը պարտադիր է, բացառությամբ գրավոր ինքնաբացարկ ներկայացնելու դեպքերի: Հավակնորդի բացակայության դեպքում Խորհուրդը որոշում է կայացնում նրա թեկ­նածությունը չքննարկելու ու քվեաթերթիկում չընդգրկելու մասին: 

15. Խորհրդի նախագահողը ծրագրային ելույթի համար, ըստ ազգանունների այբբենական հերթականության, ձայն է տալիս հավակնորդներին: Ծրագրային ելույթների, հարցերի, պատասխանների, քննարկումների և եզրափակիչ ելույթների առավելագույն տևողությունը և վարման կարգը սահմանում է Խորհուրդը:

16. Յուրաքանչյուր հավակնորդի ծրագրային ելույթից հետո նախագահողի առաջարկությամբ Խորհրդի անդամները կարող են հարցեր տալ, ելույթ ունենալ ու ծավալել քննարկում՝ Խորհրդի կողմից հաստատված տևողությամբ և վարման կարգով: Վերջում հավակնորդին տրվում է ամփոփիչ ելույթի հնարավորություն: 

17. Քննարկման ավարտից հետո ինքնաբացարկ չհայտնած հավակնորդների անուններն ընդգրկվում են քվեաթերթիկում:

18. Փակ, գաղտնի քվեարկություն անցկացնելու ու մրցութային ընտրության արդյունքներն ամփոփելու նպատակով Խորհրդի նախագահի առաջարկով, բաց հաստատմամբ, Խորհրդի անդամներից ընտրվում է երեք անդամից կազմված հաշվիչ հանձնաժողով: 

Հավակնորդը չի կարող լինել հաշվիչ հանձնաժողովի անդամ: 

19. Հաշվիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ: 

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

20. Հաշվիչ հանձնաժողովը պարտավոր է ապահովել մրցութային ընտրության գաղտնիությունն ու համապատասխանությունը սույն ընթացակարգի պահանջներին:

21. Մեկ հավակնորդի դեպքում քվեաթերթիկում նշվում է հավակնորդի անունը, «կողմ» ու «դեմ» բառերը (Հավելված 1): 

22. Մեկից ավելի հավակնորդների դեպքում քվեաթերթիկում այբբենական կարգով նշվում են հավակնորդների անունները, վերջում՝ «բոլորին դեմ եմ» նշումը (Հավելված 2):

23. Խորհրդի յուրաքանչյուր անդամ ստորագրում է անվանացանկում ու ստանում է մեկ քվեաթերթիկ: Փակ, գաղտնի քվեարկությունից հետո քվեարկողը քվեաթերթիկը գցում է քվեատուփի մեջ և անմիջապես հեռանում է քվեարկության սրահից:

24. Վավեր է համարվում այն քվեաթերթիկը, որում.

1) միակ հավակնորդի քվեարկության դեպքում՝ քվեաթերթիկի «կողմ» կամ «դեմ» բառերից որևէ մեկի դիմաց կատարված է V նշումը. 

2) մեկից ավելի հավակնորդների քվեարկության դեպքում՝ քվեարկված է միայն մեկ հավակնորդի կամ «բոլորին դեմ եմ» նշման օգտին (կատարված է V նշումը): 

Քվեաթերթիկում այլ նշումների, ընդգծումների կամ նշանների առկայության դեպքում քվեաթերթիկը համարվում է անվավեր:

Քվեաթերթիկն անվավեր ճանաչելու որոշումը կայացնում է հաշվիչ հանձնաժողովը: 

Եթե քվեաթերթիկն անվավեր ճանաչելն ազդում է մրցութային ընտրության արդյունքների վրա, և դրա առնչությամբ առկա է հանձնաժողովի անդամի հատուկ կարծիք, ապա այն անվավեր ճանաչելու հարցը քննարկում և համապատասխան որոշում կայացնում է Խորհուրդը:

25. Քվեարկությունն ավարտվելուց հետո հաշվիչ հանձնաժողովն ամփոփում է քվեարկության արդյունքները և կազմում արձանագրություն (Հավելված 3): 

26. Հաշվիչ հանձնաժողովի նախագահը Խորհրդին ներկայացնում է քվեարկության արդյունքները, որի հիման վրա Խորհուրդն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) ռեկտորի պաշտոնում ընտրվելու մասին.

2) կրկնակի քվեարկություն անցկացնելու մասին.

3) մրցութային ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:

27. Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն հավակնորդը, որը ստացել է Խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» քվեն:

28. Եթե հավակնորդների թիվը երեք կամ ավելի է, և որևէ մեկը չի ստացել Խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» քվեն, ապա նույն նիստում,  սույն ընթացակարգով սահմանված կարգով և նույն հաշվիչ հանձնաժողովի միջոցով կազմակերպվում է կրկնակի քվեարկություն, որին մասնակցում են առավելագույն «կողմ» քվեներ ստացած երկու, իսկ հավասար «կողմ» քվեների դեպքում՝ երկուսից ավելի հավակնորդները:

29. Մրցութային ընտրությունը համարվում է չկայացած, եթե.

1) մրցութային ընտրությանը մասնակցող միակ հավակնորդը չի ստացել Խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» քվեն. 

2) կրկնակի քվեարկության արդյունքում որևէ հավակնորդ չի ստացել Խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» քվեն:

30. Խորհրդի որոշմամբ մրցութային ընտրությունը կարող է ճանաչվել անվավեր, եթե այն ընթացել է ՀՀ օրենսդրության, ԵՊՀ կանոնադրության և սույն ընթացակարգի էական խախտումներով:

Եթե էական խախտումները տեղի են ունեցել մինչև Խորհրդի նիստը, ապա մրցութային ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում Խորհուրդը հայտարարում է նոր ընտրություն:

Եթե էական խախտումները տեղի են ունեցել Խորհրդի նիստում կամ քվեարկության փուլում, ապա մրցութային ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում Խորհուրդը հայտարարում է նոր քվեարկություն:

31. Ռեկտորի պաշտոնում ընտրվելու մասին որոշման մեկ օրինակը Խորհուրդը ներկայացնում է հիմնադրին:

Ռեկտորի հետ աշխատանքային պայմանագիրը ստորագրում է Խորհրդի նախագահը` մրցութային ընտրության արդյունքները հիմնադրի կողմից հաստատվելուց հետո:

32. Ռեկտորի մրցութային ընտրության գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը կցվում են Խորհրդի նիստի արձանագրությանը և պահվում են ԵՊՀ-ում:

Հավելված 1_10.pdf

Հավելված 2_7.pdf

Հավելված 3_5.pdf

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am