Ընդհանուր տվյալներ
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) ակադեմիական միավորի (ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն) որակի ապահովման և մեթոդական հանձնաժողովը (այuուհետ` հանձնաժողով) մշտական հիմունքներով գործող հանձնաժողով է, որն իրականացնում է ԵՊՀ կանոնադրությամբ, ակադեմիական միավորի կանոնակարգով, ԵՊՀ ներքին իրավական ակտերով ու սույն աշխատակարգով սահմանված գործառույթներ։
2. Հանձնաժողովի նպատակն է ակադեմիական միավորում որակի ներքին ապահովման գործընթացների կազմակերպումը, իրականացումը, օժանդակումը, խորհրդատվության տրամադրումը, որակի ներքին ապահովման գործընթացների նկատմամբ վերահսկողության իրականացումն ու ակադեմիական միավորի ղեկավարին և դասախոսական կազմին կրթական գործընթացի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:
3. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է ԵՊՀ որակի ապահովման հայեցակարգին, որակի ներքին ապահովման կարգերին ու ուղեցույցներին համապատասխան:
4. Հանձնաժողովն իր իրավասությանը ենթակա հարցերը քննարկում է իրնախաձեռնությամբ, ակադեմիական միավորի ղեկավարի կամ ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի, ԵՊՀ մեթոդական խորհրդի առաջարկով։
5. Հանձնաժողովը բաղկացած է չորս անդամից, որոնցից մեկնուսանող է:
6. Հանձնաժողովի անդամների թեկնածությունն առաջարկում են ուսումնական աշխատանքները համակարգող պրոռեկտորն ու Որակի ապահովման կենտրոնի տնօրենը: Աշխատող անդամի թեկնածությունը նախապես քննարկվում է ակադեմիական միավորի ղեկավարի հետ, իսկ ուսանող անդամի թեկնածությունը՝ ակադեմիական միավորի ուսանողական կառույցների հետ:
Հանձնաժողովի կազմում չեն ընդգրկվում ակադեմիական միավորի ղեկավարը և կրթական ծրագրերի ղեկավարները:
Հանձնաժողովի անվանական կազմը հաստատում է ԵՊՀ ռեկտորը՝ երեք տարի ժամկետով:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Հանձնաժողովի գործառույթներն են.
1) ակադեմիական միավորում ԵՊՀ որակի ներքին ապահովման չափորոշիչների, գործընթացների և/կամ ընթացակարգերի կիրարկման նկատմամբ վերահսկողությունը ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի, ԵՊՀ մեթոդական խորհրդի ու ԵՊՀ գիտական խորհրդի որակի ապահովման մշտական հանձնաժողովի հետ համագործակցությամբ,
2) ակադեմիական միավորի կրթական ծրագրերի արտոնման, մշակման, հաստատման, ընթացիկ մշտադիտարկման (մոնիթորինգի) ու պարբերական վերանայման գործընթացների համակարգումն ու աջակցությունը դրանց իրականացմանը,
3) ակադեմիական միավորի կրթական ծրագրերի որակի ինքնագնահատման գործընթացների կազմակերպումն ու համակարգումը ծրագրերի արտաքին գնահատման (աուդիտ, հավատարմագրում) գործընթացների շրջանակում,
4) ակադեմիական միավորի կրթական ծրագրերի հավատարմագրման նպատակով կազմվող ինքնագնահատման զեկույցների մշակման աշխատանքային խմբերի կազմումը, խորհրդատվությունն ու մասնակցությունը զեկույցների մշակման աշխատանքներին,
5) կրթական գործընթացին առնչվող կարգերի մասին իրազեկումը ակադեմիական միավորի դասախոսական կազմին,
6) ակադեմիական միավորի կանոնակարգով, ԵՊՀ ներքին իրավական ակտերով ու uույն աշխատակարգով իրեն վերապահված այլ գործառույթների իրականացումը։
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
8. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիuտերի միջոցով, որոնք հրավիրվում են ուսումնական կիսամյակում առնվազն մեկ անգամ։
9. Հանձնաժողովի նիuտն իրավազոր է, եթե դրան մաuնակցում է առնվազն 3 անդամ։ Հանձնաժողովում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամաuնությամբ։ Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք։
10. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիuտը վարում է նրա կողմից նշանակված անդամը։
11. Հանձնաժողովի նիuտերն անցկացվում են նախագահի կողմից առաջարկվող oրակարգով ևարձանագրվում են։
12. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում և վարում էհանձնաժողովի նիuտերը,
2) համակարգում է հանձնաժողովի որոշումների ընդունման գործընթացը,
3) առանձին հարցերի քննարկման նպատակով կարող է հրավիրել համապատասխան մաuնագետների ու փորձագետների,
4) իրականացնում է ԵՊՀ ներքին իրավական ակտերով ու uույն աշխատակարգով նախատեuված այլ լիազորություններ։
13. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին ու քննարկումներին,
2) քվեարկության միջոցով մաuնակցում է որոշումների ընդունմանը,
3) իրականացնում է ԵՊՀ ներքին իրավական ակտերով և սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ։
14․ Հանձնաժողովի նախագահին իր գործունեությունն իրականացնելու համար հատկացվում է 40 ժամ տարեկան ուսումնական բեռնվածություն, իսկ հանձնաժողովի անդամին (բացառությամբ ուսանող անդամի)՝ 30 ժամ տարեկան ուսումնական բեռնվածություն։