July 01, 2025 | 11:21
Career
Society
Graduates
Beyond weather forecasting: Gagik Surenyan’s professional journey and life behind predictions
What once were childhood fascinations—clouds and thunderstorms—have become the subject of Gagik Surenyan’s professional forecasting. Today, his name is synonymous with reliable forecasts, public trust, and unwavering professionalism. As a child and teenager, he spent countless hours observing the movement of clouds, seeking to understand nature’s language. Now, he not only predicts the weather but also fosters public confidence, proving that passion for one’s work can turn into a way of life.

ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ որպես ԵՊՀ լավագույն շրջանավարտ, «Ֆիզիկական աշխարհ» անվանակարգում արժանացավ ԵՊՀ շրջանավարտների գերազանցության մրցանակի։ Ներկայում նա ճանաչված մասնագետ է, որին շատերն են վստահում։
ԵՊՀ շրջանավարտ Գագիկ Սուրենյանի հետ զրույցում պարզել ենք՝ ինչպես է մասնագիտական ընտրությունը դարձել կենսակերպ, ինչպիսին է հանրային լինելու փորձառությունը և ինչպես կարելի է շարունակաբար սիրել աշխատանքը՝ անկախ եղանակից։

«Առանձնակի հետաքրքրություններ ունեի ամպրոպների նկատմամբ։ Երբ արդեն 6-րդ, 7-րդ դասարանում էի, աշխարհագրության ուսուցչուհուս խնդրեցի, որ ինձ տրամադրի օդերևութաբանության մասին գրականություն»,- պատմում է Գագիկ Սուրենյանը։
Երբ շատերը դեռ փնտրում էին հետաքրքրություններ, նա արդեն վստահ քայլերով գնում էր դեպի ապագա մասնագիտությունը։ Դեռ 8-րդ դասարանում նա արտասովոր խնդրանքով դիմեց Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությանը։
«Ես գնացի ԱԻՆ հիդրոմետ ծառայություն և տնօրենին խնդրեցի, որ ինձ թույլ տան շաբաթական մեկ անգամ մասնակցել եղանակի կանխատեսման գործընթացին։ Իսկ երբ երկրորդ կուրսի ուսանող էի, արդեն աշխատում էի այնտեղ»,- պատմեց մասնագետը։
Երբ հետաքրքրությունը վերածվում է պրակտիկ փորձի դեռ դպրոցական տարիներից, մասնագիտությունը դառնում է ոչ թե պատահական ընտրություն, այլ գիտակցված ուղի։
Հարցին՝ ինչն է ամենաշատը գրավում մասնագիտության մեջ, պատասխանում է առանց երկմտելու. «Ամեն ինչ՝ տվյալները, վերլուծությունը, բնության լեզուն հասկանալու փորձը․ դրանք բոլորն էլ կարևոր են։ Սա մասնագիտություն է, որը թույլ է տալիս միշտ սովորել, տեսնել աշխարհը նոր տեսանկյունից, ընդունել մարտահրավերներ և գտնել նոր հնարավորություններ»։

Բացի իր մասնագիտական պարտականություններից՝ ԵՊՀ շրջանավարտ Գագիկ Սուրենյանը կրում է նաև հանրային մարդու պատասխանատվությունը։ Նա գիտակցում է, որ իր կանխատեսումները կարող են ազդել մարդկանց կարևոր որոշումների վրա՝ որոշել և փոխել մեկի ճանապարհը, մեկի հարսանյաց օրը, մյուսի աշխատանքային ռիթմը։
«Շատ պատասխանատու է, առանձին դեպքերում՝ նաև լարված»,– նշում է օդերևութաբանը։
Մասնագիտական պատասխանատվությունը կրկնապատկվում է, երբ հանրությունն իր պլանները կառուցում է ստացած տեղեկության հիման վրա։ Նրա խոսքով՝ պատասխանատվությունը կրում է ճշգրիտ և նվիրված աշխատանքի շնորհիվ՝ վաստակելով հանրության վստահությունը։
Իր անցած ուղին բնութագրելիս Գագիկ Սուրենյանը առանձնացնում է երկու առանցքային հիմք, որոնք օգնել են նրան հասնել մասնագիտական հաջողությունների։
«Առաջինն այն բարձրորակ կրթությունն է, որը ստացել եմ Երևանի պետական համալսարանում։ ԵՊՀ-ն ինձ տվել է գիտելիքների ամուր հիմք, որը դարձել է իմ մասնագիտական զարգացման շարժիչ ուժը»,- ասում է նա՝ հավելելով, որ երկրորդ առանցքային հիմքը գիտության հանդեպ իր մեծ սերն ու նվիրումն է, ինչը դրդել է նրան շարունակաբար կատարելագործելու մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։
Իսկ երիտասարդներին, որոնք իրենց ապագան տեսնում են այս ոլորտում, խորհուրդ է տալիս շատ սիրել իրենց մասնագիտությունը, որովհետև մասնագիտության հանդեպ սերը թույլ է տալիս ոչ միայն ժամանակի, այլև կյանքի ուղին անցնել իմաստալից։
Իսկ ի՞նչ է պատմում մարդը, երբ հարցերը տրվում են արագ. հարցազրույցի ավարտին Գագիկ Սուրենյանը պատասխանել է բլից հարցերի, որոնք բացահայտում են ոչ միայն նրա մտածողության խորքերը, այլև բնավորության շերտերն ու կենսակերպի նախասիրությունները։

- Ձեր սիրելի եղանակը։
- Գարուն։
- Աշո՞ւն, գարո՞ւն, ձմե՞ռ, թե՞ ամառ՝ որպես բնավորության արտացոլում։
- Գարուն։
- Ջերմաստիճան, որով սկսվում է Ձեր «լավ օրը»։
- +20։
- Աշխատանքային միջավայրում լռությո՞ւն, թե՞ երաժշտություն։
- Լռություն։
- Թուղթ ու գրի՞չ, թե՞ թվային նշումներ։
- Թվային նշումներ։
- Լեռնե՞ր, թե՞ ծով։
- Լեռներ։
- Բառ, որը մոտիվացնում է Ձեզ։
- Լեռներ։