ԻԿ-ֆուրյե սպեկտրոմետր

Սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում աշխատող Nicolet iS 50 սպեկտրոմետրը կիրառելի է կենսաբանական հետազոտությունների համար՝ դեղաբանության, դատափորձաքննության, նյութաբանության, պոլիմերների ուսումնասիրման և այլ ոլորտներում։
Իմունոֆերմենտային անալիզի միկրոպլանշետային սպեկտրոֆոտոմետր

Միկրոպլանշետային սպեկտրոֆոտոմետրը ապահովում է ուլտրամանուշակագույն և տեսանելի սպեկտրի չափումներ 6-ից մինչև 384 ակոսանի միկրոպլանշետներում և կյուվետներում: Անհրաժեշտ է իմունոֆերմենտային անալիզի, ցիտոտոքսիկության որոշման, սպիտակուցի և ԴՆԹ-ի միկրոքանակների որոշման համար:
Ինկուբատոր

Ինկուբատոր (թերմոստատ)՝ օդի բնական կոնվեկցիայով, չժանգոտվող պողպատից:
Սարքը ներառում է `
• Ադապտիվ բազմաֆունկցիոնալ PID-միկրոպրոցեսորային կամ համարժեք հսկիչ
• Բարձր հնարավորությամբ TFT կամ համարժեք գունավոր էկրան
• Ինքնաստուգում սխալների բացահայտման համար
• Pt100 ցուցիչ DIN A դասի կամ համարժեք, 4-լարային սխեմա
• Թվային ժամացույց, որը կարգավորվում է 1 րոպեից մինչև 95 օր
• Կալիբրացիայի հնարավորություն ընտրվող 3 ջերմաստիճանային արժեքների համար
• Էլեկտրաէներգիայի անջատման դեպքում ծրագրի պահպանում
• Կարգավորվող էլեկտրոնային գերտաքացման մոնիտոր և ջերմաստիճանի մեխանիկական սահմանափակիչ
• Չժանգոտվող պողպատե ցանց 1 հատ
• Խցիկի առավելագույն բեռնումը՝ 80 կգ
• Ծավալը՝ 53 լ
• Ջերմաստիճանի միջակայք՝ շրջակա միջավայրից +5°C-ից մինչև +80°C
• Ջերմաստիճանի ճշգրտությունը՝ 0.1 °C
• CE, ISO 13485, ISO 9001 առկայություն
Ինֆրակարմիր սպեկտրաչափ

Նախատեսված է ինֆրակարմիր տիրույթում փոշիներից և հեղուկներից սպեկտրների գրանցման համար:
Իոնային քրոմատոգրաֆ

Կիրառվում է տարաբնույթ նմուշներում անիոնների (SO42-, NO2-, PO43-, F-, CI-, Br- ) և կատիոնների (Na+, K+, Li+, NH4+) քանակական և որակական նույնականացման համար:
Իրական ժամանակում բջջային անալիզատոր

«Agilent xCELLigence RTCA» («Real-Time Cell Analyzer») սարքը նախատեսված է բջիջների աճի, կենսունակության, մորֆոլոգիայի և դեղամիջոցների կամ այլ գործոնների ազդեցության շարունակական և ոչ ինվազիվ գնահատման համար։ Օգտագործելով էլեկտրական ազդակի չափումը՝ այն, առանց լրացուցիչ ներկերի, տրամադրում է իրական ժամանակի տվյալներ բջիջների վարքագծի մասին։ Հնարավորություն է տալիս դինամիկ և ճշգրիտ մոնիթորել բջիջների արձագանքը տարբեր կենսաբանական ու քիմիական գործոնների նկատմամբ։
Իրական ժամանակում ՊՇՌ ամպլիֆիկատոր

Իրական ժամանակում ՊՇՌ ամպլիֆիկատորը կիրառվում է ԴՆԹ-ի ամպլիֆիկացման, գեների էքսպրեսիայի գնահատման, մուտացիաների հայտնաբերման, ախտորոշիչ և այլ նպատակներով։
Լաբորատոր սառեցմամբ չորացման համակարգ

Լաբորատոր սառեցմամբ չորացման ամբողջական համակարգ՝
- Կոնդենսերի ջերմաստիճանը՝ -83 °C ± 3 °C
- Դարակների տաքացման համակարգ
- PLC կարգավորում և թաչսքրին էկրան
Կոմպլեկտը ներառում է՝
- Լիոֆիլիզացիոն չորացման համակարգ
- Քիմիական նյութերի նկատմամբ կայուն վակուումային պոմպ
- Գլանաձև Pyrex խցիկ՝ 220 մմ տրամագծով, 3 տաքացվող դարակներով և 3 սկուտեղներով՝ հումքի համար
- Տեֆլոնապատ կոնդենսատոր՝ պողպատյա ջրահեռացման համակարգով և խողովակներով
- Պողպատյա վակուումի խողովակ և մեկուսիչ փականներ
- Ավտոմատ վակուումի կարգավորումով, որը թույլ է տալիս իրականացնել արագ սառեցում և չորացում վերարտադրելի արդյունքներով:
- Կոնդենսերի ծավալը մինչև 6 կգ 24 ժամում
- Սենսորային էկրանի հետին լուսավորությամբ LCD ընթերցմամբ և ծրագրավորման հնարավորությամբ
- Ծրագրավորելի ավտոմատ գործարկման և անջատման ռեժիմներ
- Ավտոմատ հալեցման գործառույթ
- Չժանգոտվող պողպատից AISI 316L կոնդենսատոր
- Կողքից տեղադրված վակուումային և ջրահեռացման միացումներ փականներով
- Կոնդենսերի ամենացածր ջերմաստիճանը՝ -85°C-միջավայրի 21°C-ի դեպքում, < 5 x 10-2 մբար
- Կոնդենսացիայի մակերեսը՝ 0,25մ2
- Կոմպրեսորների քանակը՝ 2
- Սառեցուցիչը՝ (ազատ CFCից)՝ R-507
- Չափսեր ոչ ավելի, քան 490*430*580 մմ
- Քաշը՝ ոչ ավելի, քան 72 կգ
- Միավորի սառեցումը՝ օդի ռեցիրկուլյացիայով
- Սառույցի ծավալը՝ 8կգ (6կգ/24ժ)
- Մոնիթորինգի ծրագրային ապահովում՝ համակարգչին միանալու հնարավորությամբ
- Վակուումային պոմպ՝ ULVAC դուրս եկող օդի ֆիլտրով
- Շարժիչի հզորությունը՝ ոչ ավելի, քան 0,38 ԿՎ
- Քաշը ոչ ավելի, քան 28 կգ
Ներառում է նաև ՝
- Ցիլինդրիկ ակրիլե խցիկ՝ առնվազն 3 տաքացվող դարակներով
- Տեֆլոնապատ կոնդենսոր, պողպատյա ջրահեռացման փական և խողովակներ
- Պողպատյա վակուումային խողովակ և մեկուսիչ փականներ
Լազեր

Լազերն ապահովում է մեկ հաճախականությամբ կանաչ (532 նմ) ճառագայթում 5 Վտ հզորությամբ: Օգտագործվում է օպտիկական հաշվման, օպտիկական նկարահանման և լույս-միջավայր փոխազդեցություններով պայմանավորված հետազոտություններում:
Լամինար պահարան

Պահարանը կիրառվում է մանրէազերծ պայմաններում աշխատելու համար, որը ապահովում է ֆիլտրված, մանրէազերծ օդի միակողմանի լամինար հոսք:
Լիովին ավտոմատացված բազմաֆունկցիոնալ օպտիկական մանրադիտակ «Leica DM6 M» լրակազմով

«DM6 M» միկրոսկոպը առաջադեմ պատկերավորման համակարգ է, որը նախատեսված է նյութերի խորքային վերլուծությունների և հետազոտությունների համար: Այն առաջարկում է օպտիկական գերազանց կատարողականություն և բազմակողմանիություն, ինչը թույլ է տալիս կիրառել այն տարբեր ոլորտներում: Ինտուիտիվ ծրագրակազմը, բարձր լուծման պատկերը և հարմարեցված կոնֆիգուրացիաները դարձնում են «DM6 M» միկրոսկոպը հիանալի գործիք ճշգրիտ ուսումնասիրությունների և նմուշների բնութագրման համար՝ բարելավելով արտադրողականությունը և արդյունքները տարբեր գիտական ոլորտներում:
Լիոֆիլիզացնող սարք

Լիոֆիլիզացնող սարքը կատարում է վակուումում (սառեցված վիճակում) նմուշի չորացում առանց դրա կառուցվածքային ամբողջականության խախտման և կենսաբանական ակտիվության կորստի։
Լյումինեսցենտային սպեկտրոմետր։ F96Pro

Բնական դեղագործական արտադրանքի վերլուծություն: Դեղերի որակի հսկողություն և դեղագործական մետաբոլիտների հետազոտություն:
Լույսի հզորության օպտիկական չափիչ սարք

Սարքն օգտագործվում է լազերի հզորությունն օպտիկական համակարգերում չափելու համար։
Լույսի տարածական մոդուլյատր

Հեղուկ բյուրեղային լույսի տարածական մոդուլյատրն օգտագործվում է լույսի փուլի կամ ամպլիտուդի մոդուլացման համար:
Կամայական ձևի էլեկտրական ազդանշանի գեներատոր

Էլեկտրական ազդանշաններ գեներացնող այս սարքն օգտագործվում է միջավայրի վրա էլեկտրական դաշտի ազդեցությունը հետազոտելու համար: Օրինակ՝ կարող է օգտագործվել հեղուկ բյուրեղի վրա փոփոխական էլեկտրական դաշտի ազդեցությունն ուսումնասիրելու համար:
Կանաչ լազեր

Լազերը միամոդ է, աշխատում է անընդհատական ռեժիմով, ունի 3 Վտ հզորություն և 532 նմ ալիքի երկարություն։ Նախատեսված է լազերային ճառագայթման ազդեցության տակ օպտիկական տարբեր օբյեկտների հետազոտման համար։
Կանաչ լազեր

Լազերն աշխատում է անընդհատական ռեժիմով, ունի 105 մՎտ հզորություն և 532 նմ ալիքի երկարություն։ Նախատեսված է լազերային ճառագայթման ազդեցության տակ օպտիկական տարբեր օբյեկտների հետազոտման համար։
Կանաչ լազեր

Լազերը աշխատում է անընդհատական ռեժիմով, ունի 30 մՎտ հզորություն և 532 նմ ալիքի երկարություն։ Նախատեսված է լազերային ճառագայթման ազդեցության տակ օպտիկական տարբեր օբյեկտների հետազոտման համար։
Կառոտաժային կայան

- Հորատանցքերի երկրաֆիզիկական (էլեկտրամագնիսական և ռադիոակտիվ) ուսումնասիրություններ՝ մինչև 600 մետր խորության համար:
- Հորատանցքում ապարների շերտերի էլեկտրամագնիսական, ռադիոակտիվ հատկությունների որոշում, երկրաբանա-երկրաֆիզիկական կտրվածքի կազմում:
Pagination
- First page
- Previous page
- …
- 2
- 3
- 4
- 5
- 6
- …
- Next page
- Last page