Կանաչ լազեր
Լազերը աշխատում է անընդհատական ռեժիմով, ունի 30 մՎտ հզորություն և 532 նմ ալիքի երկարություն։ Նախատեսված է լազերային ճառագայթման ազդեցության տակ օպտիկական տարբեր օբյեկտների հետազոտման համար։
Կանաչ լազեր
Լազերն աշխատում է անընդհատական ռեժիմով, ունի 105 մՎտ հզորություն և 532 նմ ալիքի երկարություն։ Նախատեսված է լազերային ճառագայթման ազդեցության տակ օպտիկական տարբեր օբյեկտների հետազոտման համար։
Կանաչ լազեր
Լազերը միամոդ է, աշխատում է անընդհատական ռեժիմով, ունի 3 Վտ հզորություն և 532 նմ ալիքի երկարություն։ Նախատեսված է լազերային ճառագայթման ազդեցության տակ օպտիկական տարբեր օբյեկտների հետազոտման համար։
Կառոտաժային կայան
- Հորատանցքերի երկրաֆիզիկական (էլեկտրամագնիսական և ռադիոակտիվ) ուսումնասիրություններ՝ մինչև 600 մետր խորության համար:
- Հորատանցքում ապարների շերտերի էլեկտրամագնիսական, ռադիոակտիվ հատկությունների որոշում, երկրաբանա-երկրաֆիզիկական կտրվածքի կազմում:
Կարուսելային հյուսվածաբանական պրոցեսոր
Ռեագենտների տարաներ՝ պլաստիկ, ծավալը՝ առնվազն 2000մլ։
Տաքացված պարաֆինի տարները՝ ալյումինե, կրկնակի պատերով, անոդացված և առնվազն 2000 մլ ծավալով։
Տրանսպորտային զամբյուղը՝ չժանգոտող պողպատից, տարողունակությունը՝ 120 ստանդարտ կասսետ։
Ծրագրային ապահովումը՝ 20 ծրագիր, հեշտ ծրագրավորվող։
Սարքի աշխատանքային ժամանակը՝ ազատ ծրագրավորվող, առնվազն 1 վրկ-ից մինչև 99 ժ 55 ր։
Պարաֆինի տարայի ջերմաստիճանը՝ առնվազն 44 – 78 °C։
Աշխատանքի սկսման կամ աշխատանքի ավարտի ժամի ծրագրավորման հնարավորություն։
Սարքը ունի ներկառուցված անխափան սնուցման համակարգ և ծրագրավորման հնարավորություն, թե պրոտոկոլի յուրաքանչյուր փուլում հոսանքի անջատման ժամանակ սարքը ինչ փուլում և դիրքում պետք է կանգ առնի։
LCD էկրանի առկայություն։
Վակուումային համակարգին միանալու հնարավորություն։
Չափսերը՝ (լx Եx Բ) 860 x 860 x 600 մմ, քաշը՝ 84 կգ։
Կելդալի սարք՝ բաղկացած տարրալուծման և թորման միավորներից
Կիրառվում է սննդի, կերերի, հողի կամ ջրի, հատկապես խիստ անհամասեռ նմուշներում ազոտի և սպիտակուցի քանակության որոշման համար։
Կենդանիների հիպօքսիայի համակարգ
Թթվածնի արագ փոփոխությունների կիրառմամբ փորձերի կատարման համար
-Թթվածնի մակարդակիկարգավորումը՝ 0.1-23%
-Թթվածնի մակարդակի արագ փոփոխություն՝ 20.9-ից 6%` 50 վ 6-ից 20.9%` 40 վ
Կոմպլեկտը ներառում է՝
-խցիկ՝ կենդանիներիհամար
-գազերի խառնիչ
-վանդակներ (պատրաստված պոլիկարբոնատից), պողպատյա կափարիչով, ջրի շշով և դրա կափարիչով՝ 4 հատ
Կենսաանվտանգության պահարան
Պահարանի նպատակն է ապահովել անձնակազմի և շրջակա միջավայրի համար վտանգավոր կենսաբանական ագենտներից պաշտպանություն, ինչպես նաև պաշտպանել պահարանում օգտագործվող նյութերը էկզոգեն աղտոտումից: Այս պահարանը նախատեսված է կենսաբանական նյութերի և վտանգավոր կամ պոտենցիալ վտանգավոր մանրէների հետ աշխատելու համար:
Կենսագործընթացների կառավարման համակարգ
Օգտագործվում է բջիջների աճման, ֆերմենտների արտադրության, կենսակատալիզի, սննդի արտադրության, կաթի վերամշակման, հյուսվածքների ճարտարագիտության, ջրիմուռների արտադրության, սպիտակուցների սինթեզի և անաերոբ նյութափոխանակության գործընթացների ուսումնասիրության, կարգավորման և կառավարման համար:
Կենսազանգվածի մշտադիտարկման առցանց համակարգ և գաղութների «Ultra-HD» ավտոմատ հաշվիչ
Կենսազանգվածի մշտադիտարկման առցանց համակարգը և գաղութների «Ultra-HD» ավտոմատ հաշվիչը համապատասխանաբար նախատեսված են կենսազանգվածի՝ իրական ժամանակում մոնիթորինգ իրականացնելու և Պետրիի թասիկներում գաղութների ավտոմատ հաշվում կատարելու համար:
Կիսա-միկրո օսմոմետր
Կիսա-միկրո օսմոմետրը թույլ է տալիս հեշտությամբ և արագ որոշել տարբեր ջրային լուծույթների օսմոլայնությունը՝ չափելով նմուշի սառեցման կետի ճնշումը:
Կիսահաղորդիչների պարամետրերի հետազոտման համակարգ
Սարքը կիսահաղորդչային նյութերի հետազոտման համակարգ է, որը հնարավորություն է տալիս տարբեր բնութագրերի տեսքով (I–V և այլն) տվյալներ ստանալու։
Սարքավորումը հագեցած է ունակային չափումների համար նախատեսված համակարգով (C-V)։ Չափումները կատարվում են նանոֆարադների տիրույթում 10 ԿՀց-10 ՄՀց հաճախությունների միջակայքում։
Կոնտակտի զոդման սարքավորում
Նախատեսված է ոսկյա կոնտակտներ ստանալու համար: Այն ունի երկու աշխատանքային ռեժիմ՝ մեխանիկական և կիսաավտոմատ: Կարողանում է ստանալ կոնտակտ իր ոսկյա լարի շարունակությամբ և գնդաձև կոնտակտ՝ հաջորդ կետում շղթա ստեղծելու համար:
Կրիոստատ՝ արագ սառեցման դիրքերով, ախտահանմամբ և օբյեկտների սառեցմամբ
Սառեցված հյուսվածքների արդյունավետ կտրման համար նախատեսված սարք
Համակարգն ունի ախտահանման և սառեցման հնարավորություն
Մինչև -35 °C սառեցում
Ավտոմատ կտրման աշխատանք
Ներառում է՝
- Սահումը կանխարգելող թիթեղ
- Նմուշների պահիչ (5 x Ø 22 mm; 5 x Ø 35 mm)
- Կտրման հաշվիչ
- Սայրի պահիչ
- Ջերմության հեռացման համակարգ
- Պողպատյա շտատիվ՝ նմուշների պահիչի համար
- Սայրեր, 1 տուփ (50 հատ)
- CryoGlue ներառման միջավայր, 125 մլ
- Ցածր ջերմաստիճանի յուղ՝ կրիոստատի համար, 50 մլ
- Գործիքներ և վրձին
- Մակերեսների UV-C ախտահանման հնարավորություն
- 2 հատ արագ սառեցման դիրքեր՝ մինչև -55 °C
- Օբյեկտների սառեցման հնարավորություն
Հաստության չափիչ
Բարձր ճշգրտության մեխանիկական շփման մեթոդով հաստության չափիչ է, որը կարելի է օգտագործել թաղանթների, թղթի, ծալքավոր ստվարաթղթի, տեքստիլի, ոչ հյուսված գործվածքների և հոծ մեկուսիչ նյութերի հաստությունը չափելու համար: Ավտոմատ նմուշառիչը նախատեսված է մի քանի հաջորդական կետերի հաստության չափման համար:
- Փորձարկման միջակայքը՝ 0–2 մմ
- Բանաձևը՝ 0.1 մկմ
- Կրկնելիությունը՝ 0.8 մկմ
- Փորձարկման միջակայքը՝ 0–2 մմ
- Սնուցման արագությունը՝ 1.5 – 80 մմ/վ
Հեղուկ ազոտի կայան
Հեղուկ ազոտի կայանը նախատեսված է ժամում 10 լիտր հեղուկ ազոտի արտադրության համար։ Սարքը ապահովում է հեղուկ ազոտի ավտոմատ և շարունակական արտադրություն՝ նվազեցնելով արտաքին մատակարարումից կախվածությունը։
Օգտագործվում է՝
- լաբորատոր սարքավորումների ցածր ջերմաստիճաններում աշխատանքը ապահովելու համար (օրինակ՝ գազային գրոմատոգրաֆին համակցված Thermo Scientific Nicolet iS50 FT-IR ինֆրակարմիր սպեկտրոմետրի դետեկտորի աշխատանքը ապահովելու համար),
- վակուումահոսքային սարքերի բնականոն աշխատանքը ապահովելու համար,
- նմուշների կրիոգեն պահպանման,
- գիտահետազոտական և արդյունաբերական գործընթացներում:
Հեղուկային քրոմատոգրաֆ մասս սպեկտրոմետրիկ դեդեցմամբ
Կիրառվում է որպես բարձր ճշտության վերլուծական եղանակ միացությունների իսկության հաստատման և մաքրության գնահատման համար:
Հետազոտական էլեկտրամագնիսական համակարգ
Էլեկտրազոնդավորում և էլեկտրական պրոֆիլացում (մասշտաբներ 1:2000 և ավելի) ինժեներական ուսումնասիրությունների, բնապահպանական և հնագիտական խնդիրների լուծման նպատակով:
Ինժեներային կառույցների հեռանկարային շինհրապարակների (երկաթուղային և ճանապարհային թունելների, շենքերի հիմքերի) խորքային կառուցվածքի ուսումնասիրություններ:
Հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ, սողանքների և կարստերի ուսումնասիրում:
Գործող արտադրական օբյեկտների մոնիթորինգ՝ հիդրոտեխնիկական կառույցների, թաղված թունավոր թափոնների տարածքներում արտահոսքերի հայտնաբերում:
Հնագիտական հետազոտություններ:
Հզորաչափ
Հզորաչափը կիրառվում է մինչև 2 Վտ լազերային ճառագայթի միջին հզորությունը չափելու համար։
Հզորաչափ
Հզորաչափը կիրառվում է մինչև 3 Վտ լազերային ճառագայթի միջին հզորությունը չափելու համար։
Pagination
- First page
- Previous page
- …
- 3
- 4
- 5
- 6
- 7
- …
- Next page
- Last page