Միկրոկալորիմետր
Միկրոկալորիմետրը կիրառվում է կենսաբանական մակրոմոլեկուլների և կենսաթերապևտիկ պրեպարատների ջերմային կայունության քանակական գնահատման համար։
Միկրոկշեռք
Միկրոկշեռքը նախատեսված է մինչև 500 գ կշիռ ունեցող օբյեկտները 1 մգ ճշտությամբ կշռելու համար։
Միկրոպլանշետային սպեկտրոֆոտոմետր
Thermo Scientific Mutiscan GO միկրոպլանշետային սպեկտրոֆոտոմետրը կիրառվում է գրեթե բոլոր տեսակի ֆոտոմետրիկ հետազոտությունների համար։ Այն շատ հարմար է ԴՆԹ/ՌՆԹ, ELISA, ֆերմենտային անալիզների և այլնի համար։ ԴՆԹ/ՌՆԹ անալիզը կատարվում է արագ և ճշգրիտ՝ շնորհիվ Thermo Scientific μDrop հատուկ պլանշետի:
Միկրովիսկոզիմետր
Anton Paar Lovis 2000M ավտոմատ միկրովիսկոզիմետրը նախատեսված է հեղուկների բարձր ճշգրտությամբ մածուցիկության չափման համար՝ շատ փոքր նմուշների ծավալով։ Սարքը գլորվող գնդիկով մազանոթային միկրովիսկոզիմետր է և ապահովում է արագ, բարձր ճշգրտության ու վերարտադրելի արդյունքների ստացում։ Կիրառվում է՝
- քիմիական և կենսաքիմիական համակարգերի/լուծույթների հետազոտություններում,
- դեղագործական և կենսատեխնոլոգիական հետազոտություններում,
- պոլիմերների և լուծույթների ուսումնասիրության մեջ
- որակի վերահսկման գործընթացներում,
- գիտահետազոտական տարբեր լաբորատորիաներում:
Միկրոտոմ
Cut 5062 կիսաավտոմատ ճշգրիտ միկրոտոմը նախատեսված է ցանկացած սովորական, հետազոտական կամ արդյունաբերական առաջադրանքների համար։
Միկրոօրգանիզմների աճեցման երեքմոդուլանի ինկուբացիոն թափահարիչ (սառեցմամբ)
Երեք մոդուլով ինկուբացիոն թափահարիչը (սառեցմամբ) կիրառելի է մանրէաբանական կուլտուրաների աճեցման, մ-ՌՆԹ-ի և սպիտակուցների էքսպրեսիայի համար:
Մինիցենտրիֆուգ
Մինիցենտրիֆուգը օգտագործվում է քիմիական, մոլեկուլային կենսաբանության և բժշկական հետազոտությունների մեջ:
Մուֆելային վառարան
Կիրառվում է բարձր ջերմաստիճանում նյութերի մեկուսացման նպատակով` առանց դրանց կոնտամինացման և փոփոխության, օրինակ՝ մոխրացման միջոցով։
Շրջանային Դիքրոիզմ սպեկտրոմետր DSM 20 CD
ՇԴ սպեկտրոֆոտոմետրը օգտագործվում է նուկլեինաթթուների, ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի, երկրորդային կառուցվածքի և սպիտակուցի ֆոլդինգի վերլուծության համար:
Շրջված ֆազակոնտրաստային մանրադիտակ
Շրջված մանրադիտակներն օգտակար են կենդանի բջիջների կամ օրգանիզմների դիտարկման համար մեծ տարայի հատակին (օրինակ՝ հյուսվածքների և բջիջների աճեցման տարայի դեպքում), ավելի բնական պայմաններում, քան ապակե սլայդի վրա, ինչպես դա սովորական մանրադիտակի դեպքում է:
Ոսպնյակների հավաքածու
Ոսպնյակները նախատեսված են օպտիկական տարատեսակ փորձեր կատարելու համար։
Ուլտրաձայն
Ապարների նմուշներում առաձգական ալիքների արագությունների (Vp,Vs) տարածման չափումներ:
Ուլտրաձայնային բաղնիք
Օգտագործվում է գրեթե ցանկացած մետաղից, պլաստիկից, կերամիկական կամ այլ նյութերից միջավայրը կամ մակերևույթները մանրակրկիտ մաքրելու համար:
ՈՒլտրաձայնային դեզինտեգրատոր
Օգտագործվում է հեղուկ միջավայրում բջիջների թաղանթների վնասման և ներբջջային նյութերի դուրսբերման համար։
ՈՒՄ սպեկտրոմետր
Հեղուկ համակարգերի, ջրերի բաղադրության ուսումնասիրության սարք:
ՈՒՄ-տեսանելի սպեկտրոմետր
Հեղուկ համակարգերի ուսումնասիրության սարք
ՈՒՄ-տեսանելի սպեկտրոմետր
Հեղուկ համակարգերի ուսումնասիրության սարք:
ՈՒՄ-տեսանելի սպեկտրոմետր
Հեղուկ համակարգերի ուսումնասիրության սարք:
ՈւՄ-տեսանելի սպեկտրոֆոտոմետր
ՈՒՄ-տեսանելի (UV Vis) սպեկտրոֆոտոմետրը նախատեսված է նյութերի օպտիկական հատկությունների ուսումնասիրության համար։ Օգտագործվում է՝
- քիմիական և կենսաքիմիական համակարգերի հետազոտություններում,
- դեղագործական և շրջակա միջավայրի ուսումնասիրությունների ժամանակ,
- լուծույթների կոնցենտրացիայի որոշման համար,
- կոմպլեքսագոյացման հետազոտությունների ժամանակ:
ՈՒՄ/Տեսանելի սպեկտրոֆոտոմետր
Սպեկտրոֆոտոմետրը կիրառվում է կենսաբանական մոլեկուլների, օրգանական և անօրգանական նյութերի և դրանց փոխազդեցությունների բնութագրման և վերլուծության համար:
Pagination
- First page
- Previous page
- …
- 5
- 6
- 7
- 8
- 9
- …
- Next page
- Last page