Ռենտգենյան սարք
Նախատեսված է ռենտգենյան սպեկտրաչափական հետազոտությունների համար:
ՌՀ և միկրոալիքային ազդանշանի գեներատոր
Ապահովում է առավելագույն արդյունավետությունը, ինչպես նաև ամենաճշգրիտ ելքային ազդանշանները՝ միաժամանակ պահպանելով ամենաբարձր ելքային հզորության մակարդակները ամենացածր ներդաշնակությամբ: Որպես աշխարհի առաջատար ազդանշանների գեներատոր՝ այն կարող է կատարել առավել պահանջկոտ վերահսկման և չափման առաջադրանքները ՌՀ կիսահաղորդչային, անլար կապի, օդատիեզերական և պաշտպանական արդյունաբերության մոդուլների և համակարգերի ոլորտում:
- Հաճախականության միջակայք՝ 8 կՀց-ից 12.75 ԳՀց:
- SSB փուլային աղմուկ –132 dBc (տիպ.) 10 ԳՀց և 10 կՀց շեղմամբ:
- Լայնաշերտ աղմուկը –162 dBc (միջին.) 10 ԳՀց և 30 ՄՀց շեղմամբ:
Առավելագույն ելքային հզորությունը գերազանցում է 20 դԲմ-ը լայն հաճախությունների միջակայքում:
Ունի հարմոնիկների բացառիկ ցածր մակարդակ:
Սեկվենավորող համակարգ
Նախատեսված է կենդանի օրգանիզմների ԴՆԹ սեկվենավորման (նուկլեոտիդային հաջորդականությունը կարդալու) համար:
Սեյսմոգրաֆ
• Երկրաբանական շերտագրություն՝ փոքր և միջին խորությունների ուսումնասիրություններ:
• Հիմքի ապարների տեղադրման խորության և ձևաբանության որոշում:
• Լայնական ալիքի Vs տարածման արագության որոշում
• Սահքի մակերևույթի տեղադիրքի որոշում և սողանքների ուսումնասիրում:
• Ինժեներային կառույցների հիմնատակի ուսումնասիրություններ:
• Կարևոր ինժեներային կառույցների (երկաթուղիներ, ճանապարհներ, նավթատարներ, ճոպանուղիներ) նախագծման համար նախնական ուսումնասիրություններ:
• Օգտակար հանածոների որոնման և հայտնաբերման երկրաբանահետախուզական աշխատանքներ:
Սնուցման աղբյուր
Սնուցման աղբյուրը նախատեսված է մինչև 15 Վ հաստատուն լարում կիրառելու համար։
Սնուցման աղբյուր
Սնուցման աղբյուրը նախատեսված է մինչև 30 Վ հաստատուն լարում կիրառելու համար։
Սնուցման աղբյուր
Սնուցման աղբյուրը նախատեսված է մինչև 30 Վ հաստատուն լարում կիրառելու համար։
Սուպերկոնտինյում լազեր
Լազերն առաջացնում է իմպուլսային սպիտակ ճառագայթում: Այն տարածականորեն կոհերենտ ճառագայթում է և կազմված է 400-ից մինչև 2400 նմ լույսի հաճախականություններից:
Սուպերկոնտինուում գեներացնող սարքավորում
Սարքավորումն օգտագործվում է սուպերկոնտինուում գեներացնելու նպատակով:
Սպեկտրալուսաչափ՝ համակցված ջերմակարգավորվող խցիկով
Այն իդեալական է պարբերաբար որակական աշխատանքների, հետազոտական և զարգացման ծրագրերի համար՝ սկսած դեղամիջոցի մաքրության և ԱԴԲ կոնցենտրացիայի վերլուծությունից մինչև սպիտակուցների, մոնոկլոն հակամարմինների, նուկլեինաթթուների, տարբեր կենսամոլեկուլների, կենսաքիմիական ռեակցիաների կինետիկայի և այլ չափումների համար: Չափման տիրույթը՝ 190-1100 նմ:
Սպեկտրոմետր
Սպեկտրոմետրը նախատեսված է 200-1100 նմ օպտիկական տիրույթում սպեկտրալ վերլուծություն կատարելու համար:
Սպեկտրոմետր ՈՒՄ 1800
Ուլտրամանուշակագույն տեսանելի սպեկտրոֆոտոմետրը օգտագործվում է լուծույթներում նյութերի քանակական որոշման, բաղադրիչների նույնականացման, նմուշների օպտիկական բնութագրերի չափման, ինչպես նաև տարբեր հետազոտական նպատակներով:
Սպեկտրոֆոտոմետր
Կիրառվում է կենսաբանական մոլեկուլների կոնցենտրացիաների գնահատման նպատակով, ինչպես նաև ունի ELISA սարքի հնարավորություններ։
Սպեկտրոֆոտոմետր
Կիրառվում է կենսաբանական մոլեկուլների կոնցենտրացիաների գնահատման նպատակով, ինչպես նաև ունի ELISA սարքի հնարավորություններ։
Սպեկտրոֆոտոմետր
Agilent Cary 60 սպեկտրոֆոտոմետրի կենտրոնացված ճառագայթը հիանալի է փոքր նմուշի ծավալների օպտիկական խտության ճշգրիտ և վերարտադրելի չափման համար: Հեղուկի նվազագույն փորձարկման ծավալը ընդամենը 4 մկլ է, ոչ միլիլիտր, ինչը թույլ է տալիս խնայողաբար օգտագործել նմուշը: Գերարագ տվյալների հավաքում:
Սպեկտրոֆոտոմետր UV-VIS
Հնարավորություն է տալիս միաժամանակ չափելու 7 հեղուկ նմուշների UV-VIS կլանման սպեկտրները տարբեր ջերմաստիճաններում, ինչպես նաև միաժամանակ գրանցելու ԴՆԹ-ի հալման կորերը 4-7 նմուշի համար։
Վակուումային գոլորշիացուցիչ
Hei-VAP Core պտտվող, գոլորշիացնող սարք է, որը հնարավորություն է ընձեռում նվազեցված կամ մթնոլորտային ճնշման դեպքում պտտվող կոլբայից հեղուկներն արագ և անվտանգ թորելու:
Վիզուալիզացիոն սպեկտրոսկոպիկ էլիպսոմետր
«Accurion EP4» էլիպսոմետրը համատեղում է էլիպսոմետրիան և միկրոսկոպիան՝ հնարավորություն տալով միկրոկառուցվածքների մակարդակով (մինչև 1 մկմ) բարձր ճշգրտությամբ ուսումնասիրելու նյութերի օպտիկական հատկությունները՝ բեկման ցուցիչ, դիէլեկտրական թափանցելիություն և այլ օպտիկական հաստատուններ։ Ի տարբերություն դասական էլլիպսոմետրերի՝ տեսադաշտում եղող բոլոր կառուցվածքները չափվում են միաժամանակ։ «EP4»-ն ապահովում է էլլիպսոմետրիկ կոնտրաստով ուղիղ դիտում, որը հնարավորություն է տալիս հայտնաբերելու ենթանանոմետրանոց առանձնահատկություններ և ընտրելու հետաքրքրության գոտիներ՝ հաստության (0.1 նմ – 10 մկմ) և բեկման ցուցիչի տարածական քարտեզներ ստանալու նպատակով։
Տատանողական ռեզոնանասային խտաչափ
Ավստրիական Anton Paar DMA-4500 տատանողական ռեզոնանասային խտաչափը չափում է հեղուկ լուծույթի խտությունը 10-5 գ/սմ3 ճշտության կարգի, ինչպես նաև հնարավորություն ունի չափելու 0-90C0 ջերմաստիճանային տիրույթում: Չափման առավելությունը այն է, որ չափող նմուշում համակարգի կառուցվածքային փոփոխություն տեղի չի ունենում:
Տեսախցիկ
Տեսախցիկի միջոցով գրանցվում է լույսի ինտենսիվությունը: Օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում, օրինակ՝ փնջերի ձևավորման, օպտիկական նկարահանման և օպտիկական հաշվման համար: