Տեսախցիկ
Տեսախցիկի միջոցով գրանցվում է լույսի ինտենսիվությունը: Օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում, օրինակ՝ փնջերի ձևավորման, օպտիկական նկարահանման և օպտիկական հաշվման համար:
Տեսախցիկ
Տեսախցիկի միջոցով գրանցվում է լույսի ինտենսիվությունը: Օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում, օրինակ՝ փնջերի ձևավորման, օպտիկական նկարահանման և օպտիկական հաշվման համար:
Տեֆլոնե խցանով հերմետիկ փակվող կվարցե կյուվետներ
Եռակողմ թափանցիկ ֆլյուորեսցենտային, քվարցե կյուվետ, խցանված է ՊՏՖԷ (պոլիտետրաֆտորէթիլեն) խցանով, քառակուսի հիմք, առնվազն 10 մմ օպտիկական ուղու երկարությամբ, առնվազն 1,7 մլ, 1/pk:
Օգտագործվում է առջևի մակերևույթի ֆլուորեսցենտային չափումների համար, երբ նմուշը չափազանց խիտ է գրգռման կամ առաքման էներգիայի փոխանցման համար: Վերլուծությունը կարող է իրագործել՝ գրգռելով նմուշի մակերևույթը 45° անկյան տակ (ինչպես գրգռման աղբյուրի նկատմամբ, այնպես էլ առաքող դետեկտորի նկատմամբ): Կյուվետի նյութը՝ քվարց (հեռու ուլտրամանուշակագույն)։
Կյուվետի ձևը՝ եռանկյունաձև։
Կյուվետի ծավալը՝ առնվազն 1.7 մլ։
Օպտիկական ուղու երկարությունը՝ առնվազն 10 մմ։
Համատեղելի Աջիլենտ Քարի Էքլիփս /MY2339CG02/ սպեկտրոֆլուորոմետրի հետ։
Ցենտրիֆուգա
Օգտագործվում է թիթեղի վրա բարակ թաղանթների նստեցման նպատակով:
Ցենտրիֆուգներ
Կիրառվում է տարբեր ծավալի նմուշների որոշ ֆազերի անջատման համար (հեղուկ-հեղուկ, պինդ-հեղուկ)։
Քառահենք զոնդ
Բարելավված համակարգ է, որը հնարավորություն է տալիս ընդգրկելու չափումների լայն շրջանակ: Զոնդի գլխիկները ոչ թե սուր ասեղներ են, այլ զսպանակով կոնտակտներ, ինչը կանխում է նուրբ նմուշների, օրինակ՝ նանոմետրերի հաստությամբ պոլիմերային թաղանթների վնասումը:
- Զոնդի տարածությունը՝ 1.27 մմ
- Ուղղանկյուն նմուշի չափի միջակայքը՝ 5–60 մմ
- Շրջանաձև նմուշի չափի միջակայքը (տրամագիծ)՝ 5–76 մմ
- Նմուշի առավելագույն հաստությունը՝ 10 մմ
- Մակերևութային դիմադրության միջակայքը՝ 10 մօհմ–10 մօհմ
Քարշիչ պահարան
Աշխատանքային խցիկի լայնությունը՝ 1430 մմ:
Աշխատանքային խցիկից հեռացվող օդի ծավալը՝ 500-600 մ3/ժ:
Դիմային հատվածը թեքված է:
Կարկասը՝ մետաղական, փոշեներկված:
Աշխատանքային խցիկի լուսավորում:
Օդի հոսքի հետընթացը կանխող հետադարձ փական:
Օդի հոսքին միացման հարմարանք:
Տափակ աշխատանքային մակերես՝ պատրաստված չժանգոտվող մետաղից:
Դիմապակին՝ բարձրացվող, թրծված ապակուց, առնվազն 2 վարդակ:
Ներկառուցված ՈՒՄ լամպ՝ թայմերով:
Լվացարան՝ չժանգոտվող պողպատից, չափսերը՝ 163x284x126 մմ՝ ներկառուցված աշխատանքային մակերեսում և տեղադրված ձախ հատվածում: Սարքը կարգավորվում է կոճակների միջոցով, որոնք ունեն լուսավորում, նախատեսված են սարքի սնուցման, լուսավորման և օդի հոսքի միացման համար:
Քիրալային նյութերի նույնականացման քրոմատագրաֆիկ համակարգ՝ մասսպեկտրաչափական և լուսաչափական դետեկցիայով
«HPLC»-ի եղանակով ուղիղ և շրջված ֆազերով քիրալային նյութերի նույնականացում: Դիաստերեոմերների և/կամ էնանտիոմերների հարաբերության որոշում:
Քվազիանընդհատ լազեր
1060 նմ ալիքի երկարությամբ պիկոֆեմտովայրկյանային տևողության իմպուլսների գեներատոր։
Օպտիկական իզոլյատոր
Օպտիկական իզոլյատորը կիրառվում է օպտիկական մակերևույթներից լազերային փնջի անդրադարձումները դեպի լազեր թույլ չտալու նպատակով։
Օպտիկական միկրոսկոպ
Նախատեսված է միկրոկառուցվածքների անալիզի և տարբեր նյութերի թեստավորման ու միկրոֆոտոնկարահանման համար:
Օպտիկական սեղան
Հատուկ օպտիկական սեղանը հնարավորություն է տալիս անաղմուկ միջավայրում կատարելու փորձարարական աշխատանքներ:
Օպտիկական սպեկտրային վերլուծիչ
Օպտիկական սպեկտրային վերլուծիչը կիրառվում է 350–1750 նմ տիրույթում լազերային իմպուլսների սպեկտրները գրանցելու նպատակով։
Օսմոմետր
Օսմոմետրը նախատեսված է լուծույթների օսմոլյարության (osmolarity) չափման համար։ Այն լայնորեն կիրառվում է՝
- կենսաբժշկական և կլինիկական լաբորատորիաներում,
- դեղագործական հետազոտություններում,
- քիմիական և կենսաքիմիական անալիզներում:
Օսցիլլոգրաֆ
Մինչև 400 ՄՀց թողունակության շերտով, 4 անկախ կանալով օսցիլլոգրաֆը կիրառվում է ժամանակային ազդանշանների գրանցման նպատակով:
Օսցիլլոգրաֆ
Մինչև 200 ՄՀց թողունակության շերտով, 4 անկախ կանալով անալոգային օսցիլլոգրաֆը կիրառվում է ժամանակային ազդանշանների գրանցման նպատակով:
Օսցիլոգրաֆ
Օսցիլոգրաֆն ունի երկու անկախ առանցք՝ էլեկտրական ազդանշանները թվային տեսքով գրանցելու համար։
Օսցիլոգրաֆ
Օսցիլոգրաֆն ունի երկու անկախ առանցք՝ էլեկտրական ազդանշանները թվային տեսքով գրանցելու համար։
Ֆազ-կոնտրաստային մանրադիտակ
Ֆազ-կոնտրաստային մանրադիտակը կարևոր է կենսաբանության մեջ: Այն բացահայտում է բազմաթիվ բջջային կառույցներ, որոնք անտեսանելի են պայծառ դաշտի մանրադիտակով և տեսանելի են դառնում, երբ արտացոլվում են տարբեր պայծառության տատանումների ներքո:
Ֆլեշ քրոմատոգրաֆ
Ավտոմատացված ֆլեշ քրոմատոգրաֆիայի համակարգը (Flash chromatography system) նախատեսված է խառնուկներից քիմիական միացությունների մաքրման և առանձնացման համար։ Սարքը հնարավորություն է տալիս արագ և արդյունավետ կերպով առանձնացնելու նպատակային միացությունները՝ օգտագործելով տարբեր սորբենտներ և լուծիչների համակարգեր։ Կիրառվում է՝
օրգանական սինթեզի արդյունքում ստացված նյութերի արագ մաքրման և առանձնացման համար,
դեղագործական հետազոտություններում խառնուրդների բաժանման համար,
բնական միացությունների առանձնացման համար,
սննդային հավելումների և պեպտիդների մաքրման ժամանակ:
Pagination
- First page
- Previous page
- …
- 7
- 8
- 9
- 10
- 11
- Next page
- Last page