Աշխատարան Լինն Մեսկելի հետ
Ս.թ. սեպտեմբերի 22-ին` ժամը 14:30-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի նախաձեռնությամբ կմեկնարկի «Աշխատարան Լինն Մեսկելի հետ» աշխատաժողովը:
Երկօրյա աշխատարանը կվարի Փենսիլվանիայի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր, հնագետ և մարդաբան Լինն Մեսկելը, որի գիտական գործունեությունը միավորում է հնագիտությունը, ժառանգության ուսումնասիրությունները, սոցիալական և քաղաքական մարդաբանությունը, հետգաղութատիրական տեսությունները:
Աշխատարանը տեղի կունենա.
22.09.2026-ին՝ 14:30–16:00-ն,
23.09.2026-ին՝ 14:30–16:00-ն:
Քննարկման թեմաներն են.
Օր առաջին՝ «Պատերազմ և անվտանգություն. ժառանգության հակամարտությունն ու ՄԱԿ-ի խորհուրդը»,
Օր երկրորդ՝ «Փրկելով աշխարհը վանդալիզմի համատեքստում»:
Մասնակիցներին նախապես կտրամադրվեն հոդվածներ և աղբյուրներ, որոնց ընթերցումը կնպաստի քննարկումների արդյունավետությանը:
Մասնակցության հայտը անհրաժեշտ է լրացնել մինչև ս.թ. սեպտեմբերի 16-ը:
Գրանցումը՝ այստեղ:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Աշխատարանի ավարտին կտրվեն մասնակցության հավաստագրեր: