ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024
Երևանի պետական համալսարան
Ս.թ. մայիսի 16-ին ԵՊՀ-ում տեղի կունենա «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին։
Էքսպոն կանցկացվի ԵՊՀ ամբողջ տարածքում․ համալսարանի ֆակուլտետներն ու ինստիտուտները կներկայացնեն կրթական ծրագրերը, իսկ գործընկերները՝ աշխատանքի առաջարկներ, ինչպես նաև կընդունեն մասնակիցների ինքնակենսագրականները։