«Գերմաներենի օր Հայաստանում» խորագրով միջոցառում ԵՊՀ-ում
Ս.թ. մայիսի 31-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում, ապա գրադարանի 5-րդ հարկի ընթերցասրահներում ԵԼՀ գերմանական բանասիրության ամբիոնը և Գյոթեի անվան ինստիտուտը, Արտասահմանյան դպրոցների հարցերով կենտրոնակայանը (ZfA), Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD («ԴԵ-Ա-Ա-ԴԵ»)) կկազմակերպեն «Գերմաներենի օր Հայաստանում» խորագրով միջոցառումը:
Ժամը 10:00-11:00-ն - Գիտխորհրդի նիստերի դահլիճ (Կենտրոնական մասնաշենք)
Ժամը 10:00-13:00-ն – Գրադարանի 5-րդ հարկի ընթերցասրահներ (Գրադարանի մասնաշենք)
Սեմինարին կմասնակցեն ավելի քան 130 ուսուցիչներ, դասախոսներ, աշակերտներ:
Միջոցառմանը ներկա կլինեն Գյոթեի անվան ինստիտուտի գերմաներենի փորձագետ Իվ Թաուշվիցը, Հայաստանում Արտասահմանյան դպրոցների հարցերով կենտրոնակայանի ղեկավար Բենիամին Շպեթը, գերմանական «Քլեթ» հրատարակչության գերմաներենի փորձագետ Ջ. Սվանդան, այլ հյուրեր: