«Վտանգված լեզուներն Ադրբեջանում. պետական լեզվական քաղաքականության նոր փուլի մեկնարկը (2021թ-ից սկսած)» խորագրով աշխատաժողով ԵՊՀ-ում
Ս.թ. հունիսի 20-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում (321 լսարան) տեղի կունենա «Վտանգված լեզուներն Ադրբեջանում. պետական լեզվական քաղաքականության նոր փուլի մեկնարկը (2021թ-ից սկսած)» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի տրամադրած 24SSAH-6B028 դրամաշնորհի շրջանակում։
Զեկուցումներով հանդես կգան՝
Վարդան Ոսկանյան - «Թալիշերենի խնդիրն Ադրբեջանի հասարակական-քաղաքական խոսույթում»
Թերեզա Ամրյան - «Ադրբեջանում քրդերենի դպրոցական դասագրքերը. բովանդակային վերլուծություն»
Արտյոմ Տոնոյան - «Ադրբեջանի պետական լեզվական քաղաքականության փոփոխությունները 2020-2023թթ. պատերազմից հետո՝ թաթերենի դպրոցական դասագրքերի օրինակով»
Հակոբ Ավչյան - «Թալիշերենի դպրոցական նոր դասագրքերը. բովանդակային վերլուծություն»
Ելույթներին կհաջորդի հարցուպատասխան/քննարկում։
Մուտքն ազատ է: