«Տարածաշրջանային կրիմինալոգիական համաժողով. հեռանկարներ և մարտահրավերներ հանցավորության դեմ պայքարում» միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճ
Ս.թ. սեպտեմբերի 25-26-ը՝ ժամը 10:00-16:00-ն, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Իրավագիտության ֆակուլտետի և «Կոնրադ Ադենաուր» հիմնադրամի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Տարածաշրջանային կրիմինալոգիական համաժողով. հեռանկարներ և մարտահրավերներ հանցավորության դեմ պայքարում» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովին կմասնակցեն պրոֆեսոր Յորգ Քինցինգը (ԳԴՀ Թյուբինգենի համալսարանի կրիմինալոգիայի ինստիտուտի տնօրեն), պրոֆեսոր Յոհաննա Ռինչանուն (ԳԴՀ Մաքս Պլանկի հանցավորության, անվտանգության և իրավունքի ինստիտուտ), պրոֆեսոր Մորիս Շալիկաշվինին (Թբիլիսիի պետական համալսարան), Բաչանա Ջիշկարիանին (Վրացական, գերմանական և միջազգային քրեական իրավունքի ինստիտուտի տնօրեն):