Քվանտային տեսություն և սիմետրիա միջազգային XIII (QTS-13) գիտաժողովը ԵՊՀ-ում
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի և Պալեանների դահլիճներ
Ս.թ. հուլիսի 28-ին՝ ժամը 9:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի և Պալեանների դահլիճներում Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ կմեկնարկի «Քվանտային տեսություն և սիմետրիա միջազգային XIII գիտաժողով (QTS-13)»-ը՝ նվիրված Գեորգի Պողոսյանի հիշատակին:
Երկու տարին մեկ անցկացվող գիտաժողովը միավորում է սիմետրիայի թեմաներով զբաղվող ֆիզիկոսներին ու մաթեմատիկոսներին: Այն ներառում է երկրաչափական մեթոդները (դասական և ոչ կոմուտատիվ), խմբերի տեսությունը, Լիի և ոչ գծային հանրահաշիվները և դրանց կիրառման հնարավորությունների շրջանակը ժամանակակից քվանտային ֆիզիկայում։
Հուլիսի 28-ից օգոստոսի 1-ն անցկացվող գիտաժողովը կազմակերպվելու է հիբրիդային՝ առկա և առցանց, ձևաչափով:
Նախնական օրակարգը՝ այստեղ: