«ReCity Summer School-2026» խորագրով ամառային դպրոց
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան
Ս.թ. հուլիսի 6-12-ը Ստեփանավանում կկազմակերպվի «ReCity Summer School-2026» ամառային դպրոց:
Դիմել կարող են.
բակալավրիատի (առնվազն 3-րդ կուրս), մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ սոցիոլոգիայի, աշխարհագրության, ճարտարապետության, քաղաքաշինության, շրջակա միջավայրի հետազոտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության, հանրային կառավարման և լրագրության ոլորտներից,
երիտասարդ մասնագետներ և համայնքային ակտիվ քաղաքացիներ, որոնք ներգրավված են քաղաքային զարգացման գործընթացում:
Աշխատանքային լեզուն անգլերենն է։
Մասնակցել ցանկացողները կարող են դիմել՝ անցնելով հետևյալ հղումով։
Դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 15-ը։
Ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։