«Թվային նշանագիտության ակնարկ» խորագրով սեմինար-դասախոսություն ԵՊՀ-ում
Ս.թ. փետրվարի 19-ին՝ ժամը 11:05-ին, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում (420) Մեդիաուսումնասիրությունների և նշանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Թվային նշանագիտության ակնարկ» խորագրով սեմինար-դասախոսություն, որը կվարի դոկտոր, պրոֆեսոր Քրիստիան Բանկովը (Հարավարևելյան Եվրոպայի նշանագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար (Southeast European Center for Semiotic Studies), Նոր բուլղարական համալսարան (New Bulgarian University)):
Սեմինար-դասախոսության ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները.
Որոնողական համակարգերի (օրինակ՝ Google) ազդեցությունը գիտելիքների ձեռքբերման և ինքնության ձևավորման վրա:
Անհատական և կոլեկտիվ ինքնության վերափոխումը թվային դարաշրջանում:
Նշանագիտության տեսության և ակադեմիական դասավանդման հեռանկարներն ու մարտահրավերները արհեստական բանականության ժամանակաշրջանում: