«AI Conf 2026» համաժողովը ԵՊՀ-ում
Ս.թ. ապրիլի 18-ին ԵՊՀ-ում «Krisp» ընկերության, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության», «Երևանէն» գիտակրթական հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի համագործակցությամբ տեղի կունենա «AI Conf 2026» համաժողովը:
Հատուկ ելույթներով հանդես կգան ոլորտի համաշխարհային առաջատարներ.
Ռև Լեբարեդյանը («NVIDIA» ընկերության փոխնախագահ)
Արմեն Աղաջանյանը («Perceptron» ընկերության հիմնադիր (նախկինում՝ Meta AI-ի հետազոտական խմբերի ղեկավար))
Ելույթներով հանդես կգան նաև ԵՊՀ, «Krisp», «Firebird», «Nvidia Հայաստան», «Fimetech», «Async» («Podcastle»), «Metric», «Synopsys», «CAST», «Eleveight AI» ընկերությունների ներկայացուցիչներ (ցանկը թարմացվում է):
Մասնակցությունն անվճար է։
Տեղերը սահմանափակ են, ուստի անհրաժեշտ է գրանցվել նախապես՝ անցնելով հետևյալ հղումով: