«Կլիմայի փոփոխություն, արդարություն և մարդու իրավունքներ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողով ԵՊՀ-ում
Ս.թ. ապրիլի 15-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կմեկնարկի «Կլիմայի փոփոխություն, արդարություն և մարդու իրավունքներ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը:
Գիտաժողովը կազմակերպում է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը («Գլոբալ կամպուս Կովկասի»)՝ «Գլոբալ կամպուս Կենտրոնական Ասիայի» և Ժան Մոնեի «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և անվտանգություն» եվրոպական հետազոտությունների գերազանցության կենտրոնի (DeHuRiS, ԵՈւԿ) հետ համագործակցությամբ «Right Livelihood» հիմնադրամի «Կլիմա և հակամարտություններ. հատուցում և կանխարգելում» ծրագրի շրջանակում։
Գիտաժողովը տեղի կունենա.
15.04.2026-ին՝ ժամը 10:00-15:45-ը,
16.04.2026-ին՝ ժամը 9:30-17:00-ն,
17.04.2026-ին՝ ժամը 10:00-15:30-ը:
Աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը՝ համաժամանակյա թարգմանությամբ։
Թեմատիկ ուղղություններն են.
1. Կլիմայի փոփոխություն, շրջակա միջավայրի աստիճանական վատթարացում (դեգրադացիա) և մարդու իրավունքներ
2. Կլիմայական արդարություն, հաշվետվողականություն և կառավարում
3. Կլիմայի փոփոխություն, անվտանգություն և հակամարտությունների կանխարգելում
4. Տարածաշրջանային և միջազգային գործողությունները կլիմայի ոլորտում
5. Միջսերնդային արդարություն և ապագային միտված կառավարում