«Ռոմանտիզմից մինչև Մեսոլինգի. Լորդ Բայրոնի ճանապարհորդությունը» խորագրով հիշատակի միջոցառում ԵՊՀ-ում
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն
Ս.թ. ապրիլի 22-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի, Եվրոպական լեզուների և հաղորդակցության, Պատմության ֆակուլտետների, Երևանի «Պոնտի» հունական համայնքի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպում է «Ռոմանտիզմից մինչև Մեսոլինգի. Լորդ Բայրոնի ճանապարհորդությունը» խորագրով հիշատակի միջոցառումը՝ նվիրված Մեսոլոնգիի ելքի 200-ամյակին և Լորդ Բայրոնի ծննդյան օրվան:
Միջոցառմանը ներկա են լինելու ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, դեսպանատան աշխատակիցներ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հունարենի և հունական մշակույթի կենտրոնի ղեկավարը, Երևանի «Պոնտի» հունական համայնքի ղեկավարը, համայնքի անդամներ: