«Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» խորագրով հետազոտության արդյունքների շնորհանդես-քննարկումը ԵՊՀ-ում
Ս.թ. հունիսի 30-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում տեղի կունենա Հայաստանի երիտասարդների շրջանում կատարված «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» խորագրով սոցիոլոգիական հետազոտության արդյունքների ներկայացումն ու քննարկումը։ Միջոցառումը կազմակերպվում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի, Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության ու Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ:
Հետազոտական աշխատանքի շնորհանդես-քննարկումը կվարի ք․գ․դ․, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը։
Խոսնակներն են՝
Արթուր Մարտիրոսյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ,
Միքայել Հովհաննիսյան, ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր,
Արթուր Մկրտիչյան, փ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան,
Մարինա Գալստյան, ս.գ.թ., գրքի հեղինակ, Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի ներկայացուցիչ։