Արևելյան Եվրոպայի չղջիկների ուսումնասիրության 2-րդ գիտաժողով
Ս.թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ կմեկնարկի չղջիկների ուսումնասիրությանը նվիրված արևելաեվրոպական 2-րդ գիտաժողովը:
Արևելյան Եվրոպայի, Կովկասի և հարակից տարածաշրջանների գիտնականները, հետազոտողները, բնապահպանները և չղջիկների պահպանությամբ զբաղվող մասնագետները կքննարկեն չղջիկների էկոլոգիայի, կենսաբազմազանության, մշտադիտարկման և պահպանության վերաբերյալ արդի խնդիրները:
Գիտաժողովը նաև նպատակ ունի ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը, ձևավորելու երկարաժամկետ համագործակցային կապեր և նպաստելու չղջիկների կենսամիջավայրերի պահպանությանն ուղղված համատեղ նախաձեռնությունների զարգացմանը։
Լրացուցիչ տեղեկությունները՝ այստեղ: