Արևելաեվրոպական 2-րդ գիտաժողով՝ նվիրված չղջիկների ուսումնասիրությանը
-
Արևելաեվրոպական 2-րդ գիտաժողով՝ նվիրված չղջիկների ուսումնասիրությանը
-
Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP 17) ընդառաջ՝ ս.թ. սեպտեմբերի 28–30-ը Երևանում տեղի կունենա չղջիկների ուսումնասիրությանը նվիրված արևելաեվրոպական 2-րդ գիտաժողովը:
Միջազգային գիտաժողովը կազմակերպվում է Հայաստանի՝ չղջիկների ուսումնասիրությամբ և դրանց պահպանությամբ զբաղվող առաջատար հետազոտողների կողմից` տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։
Կոնֆերանսը Արևելյան Եվրոպայի, Կովկասի և հարակից տարածաշրջանների չղջիկների էկոլոգիայի և պահպանության ոլորտների վերաբերյալ գիտական տեսակետների փոխանակման և համագործակցության հարթակ է:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել www.armbat.org կայքէջ: