Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճ (205 լսարան)
Ս.թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում կմեկնարկի «Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ» խորագրով միջազգային գիտաժողով, որին կմասնակցեն մաթեմատիկոսներ եվրոպական մի շարք երկրներից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանի Հանրապետությունից:
Գիտաժողովի անցկացման օրերն են՝
Սեպտեմբերի 28, 29,
Հոկտեմբերի 1, 2:
Գիտաժողովի նպատակն է ստեղծել մասնագիտական հարթակ՝ մաթեմատիկական անալիզի և դիֆերենցիալ հավասարումների ոլորտներում արդի հիմնախնդիրների քննարկման, նոր արդյունքների և ժամանակակից մեթոդների ներկայացման, ինչպես նաև դրանց կիրառման հնարավորությունների դիտարկման համար՝ խթանելով միջազգային գիտական համագործակցությունը։